Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Թրեյնինգ Դիլիջանում

2011 թ. նոյեմբերի 8-9

2011թ. նոյեմբերի 8-9-ը, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Հաղարծին» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ 2-օրյա ուսուցանողների ուսուցման սեմինար` ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորվող «Որոշումների մասնակցային կայացման և պլանավորման. ՏԻՄ կարողությունների գնահատում» ծրագրի շրջանակներում: Սեմինարի նպատակն էր զարգացնել Լոռու և Տավուշի մարզերի հասարակության մասնակցության համար պատասխանատու անձանց և համայնքների ակտիվիստների կարողությունները: ՀՖՄ-ի փորձագետներ Վահան Մովսիսյանը, Դավիթ Թումանյանը և Վահրամ Շահբազյանը մասնակիցներին ներկայացրեցին առաջնորդություն, շահերի պաշտպանություն, տեղական ինքնակառավարմանը քաղաքացիական հասարակության սուբյեկտների և քաղաքացիների ներգրավում, տեղական ինքնակառավարման Հայաստանի գործող համակարգը, տեղական ինքնակառավարման առաջնորդները և նրանց խնդիրները թեմաները: