Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Գիտաժողով Երևանում

2011 թ. նոյեմբերի 1-2

ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շարքում, Համայնքների ֆինանսիստների միավորումը ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ, կազմակերպեց և անցկացրեց «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. ձեռքներումներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ» խորագրով գիտաժողով: Երկօրյա գիտաժողովի օրակարգում էր երկու պլենար նիստեր և քննարկումներ երեք աշխատանքային խմբերում: Գիտաժողովում բուռն քննարկումներ ծավալվեցին «Ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարումը Հայաստանում», «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում» և «Տեղական ինքնակառավարումը Երևան քաղաքում» թեմաների շուրջ:

Գիտաժողովին հրավիրվել և մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, ՏԿ նախարար Արմեն Գևորգյանը, ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ուսանողներ: