Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Համայնքային քննարկումներ Տավուշի և Լոռու մարզերում

2011 թ. սեպտեմբեր-նոյեմբեր

2011թ. սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Տավուշի և Լոռու մարզերի 16 քաղաքային և գյուղական համայնքներում տեղի ունեցան ՄԱԶԾ կողմից ֆինանսավորվող «Որոշումների մասնակցային կայացման և պլանավորման` տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների գնահատում» ծրագրի շրջանակներում պլանավորված համայնքային քննարկումները: Նշված ծրագրի նպատակն է նպաստել մասնակցային, թափանցիկ և հաշվետու տեղական ինքնակառավարման կայացմանը և քաղաքացիական հասարակության ներգրավմանը համայնքային քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացներում:

Համայնքային դերակատարների մասնակցությամբ քննարկումներին` ուղղված համայնքային կարիքների բացահայտմանը, մասնակցում էին համայնքների ղեկավարներ, համայնքների ավագանիների անդամներ, համայնքային ծառայողներ, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքների ակտիվ բնակիչներ, որոնք ներկայացրեցին իրենց համայնքներում առկա հիմնախնդիրները և որոշեցին դրանց առաջնահերթությունները: Քննարկումները վարում էին ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը, փոխնախագահ Դավիթ Թումանյանը և փորձագետ Վահրամ Շահբազյանը: Բոլոր մասնակիցները ստացան “Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում. ինչու և ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարմանը” ձեռնարկը: