Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Գրքի շնորհանդես Դիլիջանում

2011 թ. հուլիսի 11

2011 թ. հուլիսի 11-ին Համայնքների ֆինանսիստների միավորումը Տավուշի մարզի Դիլիջան համայնքում կազմակերպեց « Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում. Ինչու և ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարմանը» ձեռնարկի շնորհանդեսը: Շնորհանդեսին հրավիրված էին ծրագրի երեք պիլոտային` Դիլիջան, Բերդ ու Նոյեմբերյան համայնքների ղեկավարները, այդ համայնքներում կազմակերպված ուսումնական դասընթացների և քննարկումների մասնակիցները (քաղաքապետարանների աշխատակիցներ, մարզում գործող համայնքների միությունների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ): ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը և ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը ներկայացրեցին նոր հրատարակությունը` ընդգծելով դրա կարևորությունը տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ներկա փուլում և օգտակարությունը տեղական ինքնակառավարման ոլորտի պատասխանատու մարմինների և պաշտոնյաների համար :
Շնորհանդեսի վերջում բոլոր մասնակիցներին տրամադրվեցին գրքի օրինակներ: