Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինարներ Բերդում, Դիլիջանում և Նոյեմբերյանում

2011 թ. հունիսի 1-3

2011թ. հունիսի 1-ին Տավուշի մարզի Բերդ, 2-ին Նոյեմբերյան և 3-ին Դիլիջան քաղաքներում տեղի ունեցան Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող “Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում” ծրագրի շրջանակներում պլանավորված հերթական սեմինար-դասընթացները:

Ուսուցման դասընթացները անցկացվեցին տվյալ համայնքների ՏԻՄ-երի, քաղաքացիական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի իրականացման արդյունքում պատրաստված “Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում. ինչու և ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարմանը” ձեռնարկը և “Տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության կարգը”:

Համայնքային քննարկումների ժամանակ ակտիվ խմբերին որպես գործնական աշխատանք առաջադրվեց կազմել յուրաքանչյուր համայնքի հիմնախնդիրներն ըստ առաջնահերթությունների: Համայնքների ղեկավարներին տրամադրվեցին քննարկումների արդյունքում պատրաստված համայնքի հիմնախնդիրներն ըստ առաջնահերթությունների և “Տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության կարգը հաստատելու մասին” որոշման նախագիծը, որպեսզի վերջինս ներառվի համայնքի ավագանու նիստի օրակարգում` քննարկման և հաստատման համար: