Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինարներ Բերդում, Դիլիջանում և Նոյեմբերյանում

2010 թ. դեկտեմբերի 14-15

2010 թ. դեկտեմբերի 16-17

2010 թ. դեկտեմբերի 21-22

2010թ. դեկտեմբերի 14-15-ին Բերդ, 16-17-ին Դիլիջան և 21-22-ին Նոյեմբերյան քաղաքներում տեղի ունեցան սեմինար-դասընթացներ, որոնք անցկացվեցին Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից` Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգում» ծրագրի շրջանակներում:

Սեմինար-դասընթացներին մասնակցում էին համապատասխան համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ, ինչպես նաև տվյալ համայնքում գործող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և բնակչության ակտիվ խմբերի ներկայացուցիչներ: «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով դասախոսություններ կարդացին ՀՖՄ փոխնախագահ Դավիթ Թումանյանը և ՀՖՄ փորձագետ Վահրամ Շահբազյանը: Սեմինար-դասընթացների ընթացքում ներկայացվեցին տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության հիմնական հասկացություններն ու քաղաքականությունները, քաղաքացիների մասնակցության ձևերը, ինչպես նաև քաղաքացիների մասնակցության ծրագրի մշակման և իրականացման քայլերը: Սեմինար-դասընթացների ընթացքում անցկացվեցին նաև գործնական աշխատանքներ, որոնք էլ ավելի նպաստեցին մատուցվող նյութի լիարժեք ընկալմանը:

Ծրագրով նախատեսված է նույն քաղաքներում անցկացնել նոր սեմինարներ` ուղղված տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության խթանմանը: