Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Իջևանում

2010 թ. ապրիլի 7-9

2010թ. ապրիլի 7-ից 9-ը, Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ եռօրյա դասընթաց, որը իրականացվեց Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից և կազմակերպվել էր <Վորլդ Վիժն Ինթերնեշնլ> միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի <Տավուշի տարածքային զարգացում> ծրագրի շրջանակներում:

Դասընթացին <Տեղական ինքնակառավարման մարմինների բյուջետային գործընթաց, օրենսդրություն և համայնքային մասնակցություն> թեմաներով դասախոսություններ կարդացին ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը և փոխնախագահ Դավիթ Թումանյանը: Սեմինարին մասնակցում էին Տավուշի մարզի գյուղական համայնքների ղեկավարներ և ֆինանսիստներ: