Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ԸՍՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՎԱՐՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ, ԸՍՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՎԱՐՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

2005 թ. սեպտեմբերի 13-15-ը, Տանզանիայի մայրաքաղաք Դար Էլ Սալամում, տեղի ունեցավ “Համեմատական փորձաքննություն, ըստ աշխատանքների կատարման բյուջատավարումը տեղական ինքնակառավարման համակարգում” խորագիրը կրող միջազգային սեմինար, որի հիմնական նպատակն էր քննարկել և հստակեցնել բյուջետավարման նոր համակարգի զարգացման հնարավորությունները ու հեռանկարը զարգացող երկրներում:

Միջազգային այս սեմինարին Հայաստանից մասնակցում էին ՄԱԶԾ ծրագրերի ղեկավար Նարինե Սահակյանը, “Ըստ աշխատանքների կատարման բյուջետավարում” ծրագրի համակարգող Սուսաննա Բագրատունին, ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը և փոխնախագահ Դավիթ Թումանյանը:

Սեմինարին հրավիրված էին մասնակցելու այն երկրները (Եմեն, Մոզամբիկ, Էրիթերիա, Հայաստան), որտեղ այժմ UNCDF և ՄԱԶԾ-ն իրականացնում են ապակենտրոնացմանն և տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանն ուղղված ծրագրեր և որոնք ներառված են “Ըստ աշխատանքների կատարման բյուջետավարում” ծրագրի իրականացման տիրույթում: Սեմինարին մասնակցում էր նաև Սուդանի ՄԱԶԾ-ն, որն իրականացնում է երկրի “Ենթակառուցվածքների և ծառայությունների մատուցման հաշվետու և չափելի նոր մոտեցումները, հանրային ծախսերի կառավարում” ծրագիրը:

Հայաստանի աշխատանքային խումբը ներկայացրեց ՀՖՄ-ի մշակած համայնքային բյուջետավարման համակարգչային ծրագրի աշխատանքային մոդելը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց և որոշ երկրներ նույնիսկ այն ունենալու ցանկություն հայտնեցին: Սեմինարը բավականին գործնական ու արդյունավետ էր նրա բոլոր մասնակիցների, այդ թվում նաև միջազգային փորձագետների և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Հստակեցվեցին “Ըստ աշխատանքների կատարման բյուջետավարում” ծրագիրն իրականացնող երկրների հետագա համագործակցության հեռանկարները: