Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Բյուջետային թափանցիկության եվ ֆինանսական հաշվետվողականության ընդլայնումը Երևանի հանրակրթության համակարգում Բյուջետային թափանցիկության եվ ֆինանսական հաշվետվողականության ընդլայնումը Երևանի հանրակրթության համակարգում

Սույն հետազոտության առաջին մասում ուսումնասիրվել և վեր լուծվել են Երևանի հանրակրթության բնագավառում ֆինանսա կան և կառավարչական փոխհարաբերությունները պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և հանրակրթության հաստատությունների մակարդակում, ուսումնական հաստատությունների ֆինանսավորման գործող համակարգի առավելությունները և թերությունները, բյուջետային թափանցիկության և ֆինանսական հաշվետվո ղակա նության հարցերը, վերհանվել են առկա հիմնախնդիրները, թերություններն ու բաց թո ղումները, մշակվել են առաջարկություններ դրանց լուծման վերաբերյալ:
Հետազոտության երկրորդ մասում ուսումնասիրվել, վերլուծվել և գնահատվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող, պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող հանրակրթական հիմնական դպրոցներում բյուջետային թափանցիկությունը և ֆինանսական հաշվետվողականությունը, դրանց ապահովման գործում դպրոցի կա ռավարման և խորհրդակցական մարմինների գործունեությունը և փոխհարաբե րությունները, բացահայտվել և վեր են հանվել այդ բնագա վառում դպրոցներում առկա թերություններն ու բացթողումները, ինչպես նաև մշակվել և ներկայացվել են համապատասխան եզ րակացություններ ու առաջարկություններ` դրանց հաղթահարման, հիմնական դպրոցներում ֆինանսական թափանցիկության և հաշվետվողականության ընդլայնման ուղղությամբ:
Սույն հետազոտությունը հասցեագրված է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, Երևանի հանրակրթական հիմնական դպրոցներին, հանրակրթության բնագա վառում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպություններին, հանրակրթության ֆինանսատնտեսական հարցերով զբաղվող մասնագետներին, դա սախոսներին և ուսանողներին: