Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սույն մեթոդաբանական ձեռնարկը նվիրված է` ՀՀ համայնքի բյուջետային գործընթացի և բյուջեի նկատմամբ մոնիթորինգի իրականացման մեթոդաբանության մշակման, կիրառման, եզրակացությունների հանգման և առաջար կությունների ներկայացման հարցերին: Մշակված մեթոդաբանությունը կիրառվել է Երևան քաղաքի 2010 և 2011թթ. բյուջեների նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու համար, որի արդյունքում կատարվել են մի շարք եզրակացություններ և առաջարկություններ Երևան քաղաքի բյուջետային գործընթացի բարելավման վերաբերյալ:
Ձեռնարկը հասցեագրված է ՀՀ քաղաքացիներին, համայնքներում գործող քաղաքացիական հասարակության հատվածի սուբյեկտներին: Ձեռնարկը կարող է որոշակի հետաքրքրություն ներկայացնել նաև համայնքների ավագանիների, համայնքների ղեկավարների և նրանց աշխատակազմերի հանրության հետ կապերի, ֆինանսական կառավարման և այլ բնագավառների մասնագետների, ինչպես նաև ուսանողների, դասախոսների, քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման հարցերով զբաղվող մասնագետների համար:
Ձեռնարկը հրատարակվել է ՙԲաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի՚ Հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ: Ձեռնարկում ներկայացվածը հեղինակների տեսակետներն են և միշտ չէ, որ դրանք արտահայտում են ՙԲաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի՚ տեսակետները: