Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Երեխաներին ուղղված հանրային ֆինանսների ուսումնասիրություն Հայաստանում (Տավուշի եվ Լոռու մարզեր) Երեխաներին ուղղված հանրային ֆինանսների ուսումնասիրություն Հայաստանում (Տավուշի եվ Լոռու մարզեր)

Սույն ուսումնասիրությունը Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի վերջին տարիների  ախաձեռնությունների շարքից է և նվիրված է Հայաստանի առողջապահության, կրթության և սոցիալական  պահովության ոլորտներում երեխաներին վերաբերող ծրագրերի իրականացման և ֆինանսական ծախսերի ատարման հարցերին: Հատկապես ուշադրություն է դարձվել թե կատարված ծախսերը որքանով են համապատասխանում առաջադրված քաղաքականությունների ուղղություններին, ռազմավարական և/կամ ճյուղային պլանավորված ծրագրերին, ինչպես նաև այն հնարավոր ներդրումներին, որոնք ուղղված կլինեն երեխաների մասով սոցիալական ծառայությունների որակի և հավասարության աճող պահանջարկի բավարարմանը: Նման ուսումնասիրության համար կարևոր է այդ ծրագրերի և ծախսերի դիտարկումը ըստ կառավարման մակարդակների և համապատասխան իազորություններ ունեցող պետական (կենտրոնական) կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների` հատուկ ուշադրություն դարձնելով գործող կառավարման համակարգին և ֆինանսների կառավարման ընթացակարգերին: Պետական կառավարման մարմիններից մեր ուսումնասիրության շրջանակում են համապատասխան լիազորություններ ունեցող Առողջապահության, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները և Տավուշի ու Լոռու մարզպետարանները: Տավուշի և Լոռու մարզերի տեղական ինքնակառավարման մարմինները` համայնքների ավագանիները և համայնքների ղեկավարները երեխաների մասով իրենց ողջ լիազորություններով ևս գտնվում են ուսումնասիրության շրջանակներում: