Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Ծրագրի շնորհանդես Երևանում 

2012 թ. մարտի 07

2012 թ. մարտի 7-ին, Մարիոթ Արմենիա հյուրանոցում տեղի ունեցավ “Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան” կազմկարեպության կողմից ֆինանսավորվող “Երևանի բյուջեի մոնիտորինգ”  ծրագրի շնորհանդեսը, որին հրավիրված էին ՀՀ ՏԿ նախարարության, միջազգային  և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Շնորհանդեսին ներկայացվեց “Երևան քաղաքի բյուջեի մոնիտորինգ” զեկույցը՝ նվիրված  Երևան քաղաքի 2009-2011թթ. բյուջետային գործընթացների և բյուջեների նկատմամբ դիտարկումների իրականացմանը: