Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Քննարկումներ Ախուրյանում, Վանաձորում, Վայքում, Երևանում 

2012 թ. ապրիլի 18, 19, 23

2012թ. մայիսի 11, 25 

 

Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության կողմից ֆինանսավորվող  “Աջակցություն  տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի օրենսդրական կարգավորմանը և հանրայնացմանը” ծրագրի շրջանակներում, ՀՖՄ-ն իրականացրեց համայնքային  երեք  և փորձագիտական երկու  քննարկումներ: Համայնքային հանդիպումները անցկացվեցին  ապրիլի 18-ին Ախուրյանում՝ Շիրակի մարզի 6 համայնքների,  19-ին Վանաձորում՝ Լոռու մարզի 6 համայնքների  և  ապրիլի 23-ին  Վայքում՝ Վայոց Ձորի մարզի 6 համայնքների ներկայացուցիչների հետ: