Գրքի շնորհանդես Երևանում
2012 թ. նոյեմբերի 16
2012թ. նոյեմբերի 16-ին «Երևան Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (2011թ.). Գիրք 5», գրքի շնորհանդեսը:
«Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (2011թ.). Գիրք 5» գիրքը ՀՖՄ համանուն հրատակարությունների շարքի 5-րդ գիրքն է, որը հրատարակվել է “Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան” կամզակերպության կողմից ֆինանսավորվող “Հայաստանի տեղական ինքնակառավարման բարեփոխումների մոնիտորինգ-2011” ծրագրի շրջանակներում: 2011 թ. մոնիտորինգի զեկույցը պատրաստել են ՀՖՄ փորձագետներ Դ.Թումանյանը, Վ.Շահբազյանը, Ն.Գևորգյանը և Ք.Այվազովան:
ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ ՀՖՄ – ն շարունակելու է ակտիվորեն մասնակցել ՏԻ համակարգի բարեփոխումների գործընթացին և շարունակելու է հրատարակել այնպիսի գրքեր, որոնք կարտացոլեն բարեփոխումների ընթացքը և ուղենիշ կհանդիսանան դրանց համար, ինչպես նաև այնպիսինները, որոնք լինելով մեթոդական ձեռնարկներ կարող են օգտակար լինել և ՏԻ համակարգի մասնագետների, և ուսանողների, և փորձագետների համար: