Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Ծրագրի շնորհանդես Երևանում

2014 թ. դեկտեմբերի 2

2014թ. դեկտեմբերի 2-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում  տեղի ունեցավ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի պաշտոնական մեկնարկի շնորհանդեսը:

ԱՄՆ ՄԶԳ-ի  ֆինանսավորմամբ այս հնգամյա ծրագիրը ՀՀ տեղական ինքնակառավարման ոլորտում  իրականացվող ամենախոշոր ծրագիրն է, որի նպատակն է բարձրացնել տեղական ինքնակառավարման  և ապակենտրոնացման բարեփոխումների գործընթացում հանրային մասնակցության  աստիճանը: Ծրագիրը իրականցվում է “Համայնքների ֆինանսիստների միավորում”, “Տեղեկատվական համակարգերի զարգացման  և վերապատրաստման կենտրոն”, “Երևանի մամուլի ակումբ”, “Ժուրնալիստների “Ասպարեղ” ակումբ”, “Եվրասիա համագործակցություն հիմնադրամ” և “Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան” կազմակերպությունների ստեղծած կոնսորցիումի միջոցով:

Ծրագրի շնորհանդեսին հրավիրված էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, ինչպես նաև ՀՀ նախարարությունների, Հայաստանում գործող միջազգային և դոնոր կառույցների, տեղական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,  ծրագրում ընդգրկված ՀՀ համայնքների   ղեկավարներ: