Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Զեկույցի շնորհանդես Երևանում

2015թ. փետրվարի 17

Սույն թվականի փետրվարի 17-ին, Էրենբունի պլազա բիզնես կենտրոնի Արամե սրահում տեղի ունեցավ “Ավագ դպրոցներում կրթության ֆինանսավորման  և ֆինանսական արդյունավետության մոնիտորինգ”  ծրագրով պատրաստված  զեկույցի շնորհանդեսը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ կրթության և գիտության և ՀՀ ֆինանսների նախարարություններից ներկայացուցիչներ, ինչպես նաև կրթության ոլորտում գործող կազմակերպություններից  փորձագետներ:  Շնորհանդեսին ներկայացված զեկույցը անդրադառնում է  ՀՀ 5 մարզերից և Երևանից ընտրված հանրակրթական մոդելային 18 ավագ դպրոցների ֆինանսավորման գործող համակարգի վիճակին, առավելություններին և թերություններին, ինչպես նաև գնահատում ու վերլուծում է ավագ դպրոցների ֆինանսական գործունեության արդյունավետությունը: