Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Գրքերի շնորհանդես Երևանում

2009թ. հոկտեմբերի 27

Սույն թվականի հոկտեմբերի 27-ին Կոնգրես հյուրանոցի ՙՊիկասսո՚ դահլիճում տեղի ունեցավ ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի մեկնաբանություններ՚ և ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի դիտողություններ՚ գրքերի շնորհանդեսը, որին հրավիրված էին մասնակցելու համայնքների ղեկավարներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գրքերը հրատարակվել են ՙԵվրասիա համագործակցության հիմնադրամ՚-ի կողմից ֆինանսավորվող ՙՏեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի վերաբերյալ դիտողությունների մշակում՚ ծրագրի շրջանակներում:
Հայաստանում օրենքի մեկնաբանությունների փորձը եզակի է, իսկ տեղական ինքնակառավարման մասին օրենքի դրույթների մեկնաբանությունները կատարվում են առաջին անգամ: Տեղական ինքնակառավարման օրենքի այս մեկնաբանությունները փորձում են տալ հիմնական հարցերի պատասխանները, դրանք կարիք ունեն հետագա լրամշակման և առավել խորքային վերլուծությունների:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի թերությունները և դիտողությունները ամփոփ տեսքով ի հայտ են եկել օրենքի դրույթների մեկնաբանությունների մշակման միջոցով: Օրենքի հիմնական թերությունները վերաբերում են այն դրույթներին, որոնք ուղղակի հակասում են Սահմանադրությանը և Տեղական ինքնակառավարման Եվրոպական Խարտիային: