Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Քննարկում ՀՖՄ գրասենյակում

2005թ. նոյեմբերի 10

Սահմանվել են աշխատանքային ժամերը

ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում աշխատաժամանակի սկիզբը սահմանել ժամը 9.00-ն, իսկ ավարտը` 18.00-ն: Սահմանվել է նաեւ, որ ելնելով պետական եւ ՏԻՄ ենթակայությամբ գործող կազմակերպությունների առանձնահատկություններից, համապատասխան մարմիններն այդ կազմակերպություններում կարող են սահմանել աշխատաժամանակի այլ սկիզբ եւ ավարտ: Վերջինի հետ կապված, հանձնարարվել է ձեւակերպումների մասով նախագիծը լրացուցիչ քննարկել ՀՀ արդարադատության նախարարության հետ:

1996 ՆՈՅԵՄԲԵՐ, 2005 ՆՈՅԵՄԲԵՐ

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ 9 ՏԱՐԵԿԱՆՆ Է

2005 թ. նոյեմբերի 10-ին, Համայնքների ֆինանսիստների միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցան քննարկումներ նվիրված տեղական ինքնակառավարման համակարգի 9-ամյակին: Այս առիթով ՀՖՄ-ի հյուրն էր նաև ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ նախագահին կից տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Ավագյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՖՄ վարչության անդամները և կենտրոնական գրասենյակի անձնակազմը: Պարոն Ավագյանը ներկայացրեց իր հայեցակարգային մոտեցումները տեղական ինքնակառավարման զարգացման վերաբերյալ: Նախագահի խորհրդականի կարծիքով« տեղական ինքնակառավարումը պետք է դիտարկել սոցիալական, տնտեսական, մշակութային և հոգևոր տեսանկյուններից: Նա առանձին-առանձին անդրադարձավ վերոհիշյալ ասպեկտներին և նշեց, որ Համայնքների ֆինանսիստների միավորումը լուրջ դերակատարում պետք է ունենա հատկապես տեղական ինքնակառավարման համակարգի տնտեսական զարգացման աջակցության գործում և հույս հայտնեց, որ ՀՖՄ-ն կհամագործակցի իր ղեկավարած հանձնաժողովի հետ:
ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը ողջունեց համագործակցության գաղափարը և անդրադարձավ տեղական ինքնակառավարման սոցիալական, տնտեսական, մշակութային ու հոգևոր ոլորտներին« նշելով, որ հնարավոր չէ դրանք առանձին-առանձին դիտարկել, այլ պետք է այդ ամենն ընդունել որպես մեկ միասնական հիմնախնդիր ու փորձել նման տեսանկյունից լուծումներ փնտրել:
ՀՖՄ փոխնախագահ Դավիթ Թումանյանն առաջարկեց նախ« մշակել ընդհանուր ռազմավարություն, այսինքն` փորձել հասկանալ տեղական ինքնակառավարման ընդհանուր գաղափարախոսությունը, հետո նոր միայն ռազմավարություն մշակել` ըստ նշված ոլորտների:
Սեյրան Ավագյանի համոզմամբ« ընդհանուր ռազմավարության մշակումը կարող է որոշակի դժվարություններ առաջացնել, քանզի կան որոշակի անորոշություններ« կապված տեղական ինքնակառավարման մարմինների դերի և գործունեության հետ: Ըստ նախագահի խորհրդականի, քննարկելի է նաև ՏԻՄ-երի տնտեսական գործունեությամբ զբաղվելու խնդիրը: Պարոն Ավագյանը առաջարկում է ավելի հաճախ լինել համայնքներում` հստակեցնել մոտեցումները և հետո միայն մշակել ընդհանուր ռազմավարությունը: Նա նշեց, որ փորձ էր արվել ՏԻՄ-երի դերը տեսնել ու գնահատել` հիմք ընդունելով նրանց կողմից իրականացվող լիազորությունները, բայց դա բավարար չի եղել լիարժեք պատկերացում կազմելու համար: Խնդիրն առավել հստակ ձևակերպելու համար, ՀՀ նախագահին կից տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովն այժմ փորձելու է տեղական ինքնակառավարման խնդիրներիը դիտարկել վերոնշյալ ուղղություններով: ՀՖՄ վարչության անդամ, Աջափնյակ համայնքի ծրագրերի բաժնի պետ Վահրամ Շահբազյանը նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն որոշակի լծակներ` ազդելու համայնքում տնտեսական գործունեության վրա, բայց չկան հստակ մեխանիզմներ: Նա նշեց նաև, որ իրականում համայնքի ղեկավարը, ուզած, թե չուզած, զնաղվում է տարաբնույթ խնդիրներով, որոնք դուրս են իր լիազորթյունների շրջանակներից: Պատճառն այն է, որ բնակիչները տեղյակ չեն« թե ում դիմել այս կամ այն խնդրի լուծման համար և, որպես կանոն, հիմնականում դիմում են համայնքի ղեկավարին և նրան դիտում` որպես իրենց շահերի միակ պաշտպան:
Պարոն Ավագյանի կարծիքով, մշակվելիք հայեցակարգերը հնարավորություն կտան նաև տարանջատել պետական և համայնքային խնդիրները, որպեսզի հստակեցվի, թե կոնկրետ հարցով իշխանության ո°ր ճյուղն է զբաղվելու: Դա նախադրյալներ կստեղծի բնակչության իրազեկության բարձրացման համար, որպեսզի բնակիչը հստակ իմանա, թե ում դիմի տվյալ հարցի լուծման համար:
ՀՖՄ վարչության անդամ Սոս իմիշյանը նշեց, որ կառավարության տարբեր օղակներ լավ չեն պատկերացնում, թե ինչ է տեղական ինքնակառավարումը, և համակարծիք էր պարոն Թումանյանի հետ, որ անհրաժեշտ է ընդհանուր հայեցակարգ, որով պետք է հստակեցվեն համայնքի խնդիրների լուծման մեխանիզմները և ըստ որի պետք է տարանջատվեն դրանց լիազորությունները: Պարոն իմիշյանի կարծիքով, պետական և տեղական իշխանությունները չպետք է զբաղվեն տնտեսական գործունեությամբ, բայց կարող են ունենալ սեփականություն, որը կնպաստի համայքնի ենթակառուցվածքների զարգացմանը: Համայնքները պետք է մասհանումներ ունենան իրենց վարչական տարածքում գործող կազմակերպությունների եկամուտներից, որպեսզի շահագրգիռ լինեն` խրախուսելու դրանց զարգացումը:
Պարոն Ավագյանը գնահատելով Համայնքների ֆինանսիստների միավորման կենտրոնական գրասենյակում տեղի ունեցան քննարկումների արդյունավետությունը, նշեց նաև, որ նմանատիպ հանդիպում-քննարկումների միջոցով պետք է վեր հանվեն համայնքի խնդիրները և դրանց լուծման համար առավել արդյունավետ ուղիներ մշակվեն: ՀՀ նախագահին կից տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է երմանիայի փորձը տեղական ինքնակառավարման համակարգի սոցիալական, տնտեսական, մշակութային ու հոգևոր ոլորտներում:
Պարոն Ավագյանը նշեց, որ ՀՖՄ-ն ունի միջազգային մեծ փորձ« որը պետք է օգտագործել Հայաստանի համայնքների զարգացման և կայացման գործընթացներում: