Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Երևանում

2006թ. հոկտեմբերի 23-25

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
ՙԲնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը՚

Այս տարվա ապրիլից Համայնքների Ֆինանսիստների Միավորումը, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի և Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ, իրականացնում է ՙՔաղաքացիական նախաձեռնություն՚ ծրագիրը, որի նպատակն է` հանրային մասնակցության կարողությունների զարգացման միջոցով Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում նպաստել ժողովրդավարության կայացմանը:
Ծրագրի առաջին փուլը նախատեսում էր վերը նշված մարզերի հինգ քաղաքային համայնքներում անցկացնել ներածական սեմինարներ, որից հետո ընտրված մասնակիցների հետ արդեն Երևանում անցկացնել ավելի խորացված դասընթացներ:
Առաջին եռօրյա դասընթացն անցկացվեց օգոստոսի 3-5-ը` Երևանում, իսկ երկրորդը` հոկտեմբերի 23-25-ը: Երկրորդ եռօրյա սեմինարին մասնակցում էին շուրջ տասնհինգ մասնակիցներ Աշտարակի, Արթիկի և Վեդիի տարածաշրջաններից: Ունկնդիրների թվում էին քաղաքացիական ակտիվ խմբերի ներկայացուցիչներ և համայնքի աշխատակիցներ:
Սեմինարի առաջին օրը ծրագրի ղեկավար Արթուր Այվազովը ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց եռօրյա սեմինարի կառուցվածքը: Անհրաժեշտ է նշել, որ սեմինարի մասնակիցների համար պատրաստվել էր մեթոդական նյութերի փաթեթ, ուր տեղ էին գտել ՀՖՄ մշակված հետևյալ նյութերը`ՙՀամայնքի սոցիալ-տնտեսական զարգացման եռամյա ծրագիր՚, ՙՀամայնքների բյուջեների հանրային լսումներ՚, ՙՊետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող կապիտալ տրանսֆերտները Հայաստանում. Քաղաքականության առաջարկներ և ուսումնական նյութեր՚ ինչպես նաև Տեղական ինքնակառավարման ՀՀ օրենքը:
Սեմինարում տեղ էին գտել հետևյալ թեմաները, համապատասխան դասախոսների ներկայացմամբ`

1. Տեղական ինքնակառավարման հիմնական հայեցակարգերը
Դասախոս – Մկրտիչ Գիմիշյան
2. Տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունները. Հասարակական վերահսկողության գործընթացը
Դասախոս – Էդգար Ղազարյան

3. Միջհամայնքային համագործակցություն
Դասախոս – Հովհաննես Օհանյան
4. Բյուջեի կազմում, Բյուջեի կատարում, Հանրային լսումների կազմակերպում
Դասախոս – Նորա Ղուկասյան
5. Ծրագրի հասկացությունը, Զարգացման եռամյա ծրագիր
Դասախոս – Խաչատուր Թումանյան
6. Ծրագրային բյուջե
Դասախոս –Վահան Մովսիսյան

Որպես սեմինարի ամփոփում, մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
Արթուր Այվազով