Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Երևանում

2006թ. սեպտեմբերի 13

ՙLOGIN ՀԱՅԱՍՏԱՆ՚
ԾՐԱԳՐԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

Ինչպես արդեն գրել էինք մեր թերթի նախորդ համարներում, Համայնքների Ֆինանսիստների Միավորումը 2005թ.-ի սեպտեմբերի 15-ից հանդիսանում է LOGIN (Տեղական Ինքնակառավարման Տեղեկատվական Ցանց) միջազգային ծրագրի գործընկերը Հայաստանի Հանրապետությունում:
2006թ.-ի սեպտեմբերի 13-ին ՙԳոլդեն Թյուլիպ-Երեւան՚ հյուրանոցում Համայնքների Ֆինանսիստների Միավորումը կազմակերպել էր LOGIN ծրագրի մեկ տարվա գործունեության ամփոփմանը նվիրված սեմինար-հանդիպում:
Ներկաներին ողջունեցին ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը եւ ՀՖՄ-ի նախագահ Վահան Մովսիսյանը: Նրանք իրենց խոսքում նշեցին այս ծրագրի ձեռքբերումների մասին, կարևորեցին LOGIN-ի դերը տեղական ինքնակառավարման վերաբերյալ տեղեկատվությունն ավելի մատչելի եւ հասանելի դարձնելու գործում:
ՙLOGIN Հայաստան՚ ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը եւ ծրագրի համակարգող Կարեն Դալլաքյանը հանգամանալից ներակայցրեցին ծրագրի 1-ն փուլի գործունեության վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաեւ 2-րդ փուլի ընթացքում ակնկալվող LOGIN-ի ծրագրերը:
Հարկ է նշել, որ LOGIN-ի անդամ երկրների թիվը ավելացել է եւս երկուսով եւ այժմ այս գործընկերության մեջ ընդգրկված են 13 անդամ երկիր: Նորեկներն են Ղրղզստանի Հանրապետությունը եւ Կոսովոն: Այժմ LOGIN-ի գրադարանը տեղական ինքնակառավարման վերաբերյալ պարունակում է ավելի քան 10,000 փաստաթուղթ: ՙLOGIN Հայաստան՚ ծրագիրը մինչ այժմ զետեղել է 250 փաստաթուղթ, որոնց թեմաների շրջանակը ընդգրկում է ինչպես ՀՀ տեղական ինքնակառավարման վերաբերյալ վերլուծություններ, այնպպես էլ միջազգային եւ տեղական կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի նկարագրություններ, տեղական ինքնակառավարման մարմինների փաստաթղթերի օրինակելի ձեւեր, ՀՀ տեղական ինքնակառավարումը կարգավորող օրենքների ցանկ, օրենսդրական նախաձեռնություններ եւ նախագծեր, շրջակա միջավայրի, կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված նյութեր, ըստ աշխատանքների կատարման մեթոդով կազմված համայնքների բյուջեների օրինակելի ձեւր եւ այլն:
ՙLOGIN Հայաստան՚ ծրագրի 1-ին փուլի գործունեության շրջանակներն էին.
* ՀՀ տեղական ինքնակառավարման վերաբերյալ փաստաթղթերի զետեղում LOGIN-ի գրադարանում:
* Համագործակացություն համայնքների միությունների հետ:
* Ինտերնետին միանալու վարձի տրամադրում (մինչ այսօր 2 համայնք):
* Սեմինարների եւ քննարկումների կազմակերպում:
* Տեղեկատվության փոխանակում տարբեր համայնքների միջեւ:
ՙLOGIN Հայաստան՚ ծրագրի շրջանակներում կազմակերպվել է 3 սեմինար-հանդիպումներ, որոնց ընթացքում ծրագրի փորձագետները ներկայացրել են համայնքներին հուզող հարցերի վերաբերյալ զեկույցներ, ինչպես նաեւ պատասխանել են ներկաների հարցերին: Սեմինար-հանդիպումներ են կազմակերպվել Կապան, Բերդ եւ Ստեփանակերտ քաղաքներում:
Այժմ ՙLOGIN Հայաստան՚ ծրագրի շնորհիվ ՙՀամայնք՚ թերթը ստանում են հանրապետության գրեթե բոլոր համայնքները: Շուտով լույս է տեսնելու նաև ՙՀՀ տեղական ինքնակառավարման համակարգը՚ գիրքը: ՙLOGIN Հայաստան՚ ծրագրի շրջանակներում կատարվել են նաեւ թարգմանություններ տարբեր երկրների տեղական ինքնակառավարման համակարգերի վերաբերյալ, որոնք պարբերաբար տպվել են ՙՀամայնք՚ թերթում:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց LOGIN վիրտուալ գրադարանի վերաբերյալ վիճակագրություն: Փաստորեն, մինչև այսօր ավելի քան 730 փաստաթուղթ է դիտվել ՀՀ տեղական ինքնակառավարման վերաբերյալ LOGIN-ի գրադարանում: Հաշվի առնելով ինտերնետի մատչելիության մակարդակը, սա բավական տպավորիչ թիվ է:
ՙLOGIN Հայաստան՚ ծրագրի թիմի անդամները ներկայացրեցին նաեւ, թե ինչպիսի ծրագրեր են իրականացվելու 2-րդ փուլի ընթացքում: Այդ ծրագերի շրջանակը ներառելու է.
* նախորդ փուլի աշխատանքների շարունակություն,
* գրադարանի թարմացում,
* սեմինարների կազմակերպում,
* տեղեկատվության մատչելիության ապահովում,
* ՙՀամայնք՚ թերթի տպաքանակի ավելացում,
* նոր հրատարակություններ:
* լայնածավալ ոսումնասիրության անց կացում (հարցաշարերի միջոցով).
* տեղեկատվության ստացում,
* տեղեկատվության փոխանակում,
* տեղեկատվության մատչելիություն թեմաներով,
* LOGIN-ի գրադարանի տրամադրում ցանկացողներին` էլեկտրոնային կրիչների վրա:

Այժմ ՙLOGIN Հայաստան՚ ծրագրի վեբ կայքը (որը կարող եք դիտել մտնելով ՀՖՄ-ի վեբ-կայք www.cfoa.am) բաղկացած է երեք թեմատիկ բաժիններից. գրադարան, օրենսդրություն եւ հղումներ այլ կայքերին: Երկրորդ փուլի ընթացքում կաշխատեն նաեւ հեռակա ուսուցման եւ նորությունների բաժինները: Վերջինս հնարավորություն կընձեռի օգտագործողներին` ստանալ թարմ տեղեկատվություն ՀՀ տեղական ինքնակառավարման վերաբերյալ:

Կարեն ԴԱԼԼԱՔՅԱՆ
ՙLOGIN Հայաստան՚ ծրագրի
համակարգող