Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Կապանում

2006թ. մայիսի 11

ՍԵՄԻՆԱՐ

ՙՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑ՚
ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Local Government Information Network (LOGIN)

Համայնքների Ֆինանսիստների Միավորումը 2005 թ.-ից ՙՏեղական Ինքնակառավարման Տեղեկատվական Ցանց՚ (Local Government Information Network-LOGIN) ծրագրի ազգային գործընկերն է Հայաստանում: Այս ծրագրի շրջանակներում« մայիսի 11-ին, Կապանում տեղի ունեցավ սեմինար-հանդիպում` տարածաշրջանի քսանից ավելի համայնքների ղեկավարների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի մասնակցությամբ:
Բացելով սեմինար-հանդիպումը ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը և ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանն ամփոփ ներկայացրեցին սեմինարի նախաձեռնման անհրաժեշտությունը, քննարկվելիք թեմաները:
ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի համակարգող Կարեն Դալլաքյանը հանգամանալից ներկայացրեց այս ծրագրի նպատակները և խնդիրները` Հայաստանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող տարաբնույթ տեղեկատվության հավաքագրում և տրամադրում շահագրգիռ կողմերին, LOGIN-ի վերաբերյալ տեղեկատվության տարածում Հայաստանում, ՏԻՄ-երին վերաբերող գրքերի և ուսումնական ձեռնարկների տպագրում և տարածում, Հայաստանի ՏԻՄ-երին համապատասխան տեղեկատվության տրամադրում, կապերի և տեղեկատվության փոխանակման հնարավորությունների ստեղծում` Հայաստանի տարբեր համայնքների միջև: Նշվեց, որ LOGIN-ի շտեմարաններում զետեղված են օրենքներ, որոշումներ և այլ իրավական ակտեր, մունիցիպալ կառավարման արդի օրինակներ, մեթոդական ձեռնարկներ, գիտաժողովների նյութեր, հետազոտություններ և ուսումնասիրություններ, հրատապ հոդվածներ: LOGIN-ի կայքում լուսաբանվող թեմաներն են` քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին, տնտեսական զարգացում, համագործակցություն և ներդրումների ներգրավում, կառավարման մեթոդներ և մեխանիզմներ, համայնքների սոցիալական քաղաքականություն և տարաբնույթ այլ թեմաներ:
Այնուհետև ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը և վարչության անդամ Մկրտիչ (Սոս) Գիմիշյանը խոսեցին ՀՀ Տեղական ինքնակառավարման իրավական ներկա համակարգի և զարգացումների, համայնքների բյուջեների հանրային լսումների և բյուջետավարման փորձի ու խնդիրների վերաբերյալ:
ՀՖՄ Սիսիանի մասնաճյուղի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը ներկայացրեց իրենց փորձը` համայնքային ծառայությունների մատուցման և միջհամայնքային համագործակցության ոլորտում:
ՄԱԶԾ տարածքային և համայնքային էլեկտրոնային կառավարման համակարգերի պատասխանատու, ՙՀամայնք՚ թերթի գլխավոր խմբագիր Մանուկ Հակոբյանը ներկայացրեց Էլեկտրոնային կառավարման փորձը ու զարգացման հեռանկարները Հայաստանում:
Սեմինարի մասնակիցներին հնարավորություն էր ընձեռված` յուրաքանչյուր ելույթից հետո հարցեր ուղղել բանախոսին և ծավալել քննարկումներ ներկայացվող խնդրի շուրջ: