Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մամուլի ասուլիս Երևանում

2006թ. ապրիլի 17

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ

Հայաստանի ՙՀամայնքների ֆինանսիստների միավորումը՚
ՙԼոգին՚ տեղեկատվական ցանցի անդամ է

Երեվան, 17 ապրիլի, Արմենպրես: Հայաստանի տեղան ինքնակառավարման մարմիններին վերաբերող տարաբնույթ նյութերին այսուհետ կարելի է ծանոթանալ ՙԼոգին՚ տեղեկատվական ցանցից:
Ինչպես այսօր ՙԱրմենպրես՚-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, Հայաստանի ՙՀամայնքների ֆինանսիստների միավորման՚ փոխնախագահ Դավիթ Թունյանը, www.logincee.org ցանցում արդեն տեղադրված են 9 հազարից ավելի նյութեր` 33 թեմաների շուրջ: Նյութերը տեղադրված են 15 լեզուներով, արդեն նաեւ հայերենով: Եվրոպայում գործող ՙԼոգին՚ տեղական ինքնակառավարման համակարգի ցանցում, որ գործում է 1990-ական թթ երկրոդ կեսից, ներկայումս ընդգրկված են Եվրոպական 11 երկրներ: Կազմակերպությունը թեեւ նպատակ չի ունեցել Կովկաս մտնելու, սակայն միավորումը բազմաթիվ բանակցությունների ընթացքում ապացուցել է, որ ունի ցանցին անդամակցելու կարողություն եւ 2005-ին շահել է ցանցը սպասարկելու իրավունք` դառնալով վերջինիս անդամ: Ցանցի առաքելությունն է` տեղական իշխանություններին, ինքնակառավարման համակարգում աշխատողներին եւ այդ ոլորտում բարեփոխումներին աջակցող մարմիններին օժանդակելը:
Ցանցը հնարավորություն է տալիս կապեր ստեղծել տարբեր երկրներում գործող ՏԻՄ համակարգերի միջեւ: Տեղեկատվությունը կարելի է փոխանակել ինչպես համակարգչային ցանցով, այնպես էլ ավանդական եղանակներով` սեմինարների, կոնֆերանսների կազմակերպման, գրքերի եւ թերթի հրատարակման միջոցով: Դ. Թումանյանի խոսքերով, քանի որ Հայաստանում ինտերնետի օգտագործման հնարավորությունները բավական սահմանափակ են, այս միջոցով ցանցին միանալու հնարավորություններն էլ առայժմ մեծ չեն:
Միավորման նախագահ Վահան Մովսիսյանի խոսքերով, տեղական ինքնակառավարման մարմինների հայաստանյան փորձը հետաքրքրել է Կենտրոնական Աֆրիկայի երկրներին, որտեղ ցանկություն են հայտնել Հայաստանի փորձն ընդօրինակել: Ի դեպ, տարածաշրջանային մակարդակով բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացրած Հայաստանի փորձը համարվել է լավագույնը: