Համայնքների Ֆինանսիստների Միավորում

2006թ. ապրիլի 14

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ
ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Ապրիլի 14-ին, Երևանի Թեքեյան կենտրոնի դահլիճում կայացավ Համայնքների ֆինանսիստների միավորման չորրորդ համաժողովը, որին մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովը բացեց և ներկաներին ողջունեց ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը: Համաժողովի մասնակիցներին ողջունեցին և ՀՖՄ-ի նախորդ ժամանակաշրջանում կատարած աշխատանքների` իրենց գնահատականը տվեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՙՀայաստանի ավագանիներ՚ ՀԿ նախագահ Արայիկ Հովհաննիսյանը, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի տեղական ինքնակառավարման բաժնի պետ Հովհաննես Օհանյանը և ՄԱԶԾ-ի ծրագրերի ղեկավար Նարինե Սահակյանը:
Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը չորրորդ համաժողովի մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց հաշվետու ժամանակաշրջանի իր զեկույցը:
ՀՖՄ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Լևոն Թումանյանը ներկայացրեց Համայնքների Ֆինանսիստների Միավորման 2003 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2006 թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակաշրջանի վերստուգիչ հանձնաժողովի ամփոփ հաշվետվությունը:
Հաշվետու զեկույցներից հետո կազմակերպության կատարած աշխատանքներին, առաջիկա ծրագրերին, ներկազմակերպական խնդիրներին անդրադարձան ՀՖՄ անդամները:
Այնուհետ համաժողովն առաջադրեց և ընտրեց կազմակերպության նախագահ, վարչության անդամներ և վերստուգիչ հանձնաժողով:

Վաչե ՏԵՐՏԵՐՅԱՆ
ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Համայնքների ֆինանսիստների միավորման այս համաժողովը մի լավ առիթ է` գնահատելու անցած ժամանակաշրջանը և, ինչու չէ նաև խոսելու` ապագա զարգացումների և զարգացման ուղիների մասին: Ձեր կազմակերպությունը, որպես մասնագիտական կառույց, առանձնանում է մյուսներից` համայնքային խնդիրների, մասնավորապես« ֆինանսական հոսքերի կարգավորման հարաբերություներում առաջացող խնդիրներին գործնական լուծումներ տալու իր ձգտումներով: Համայնքների ֆինանսիստների միավորումը զբաղվել է նաև այլ խնդիրների լուծմամբ` իր գործնական հարցադրումներով: Ես այսօր ուրախությամբ արձանագրում եմ, որ այդ աշխատանքն արդյունավետ է եղել, կապը համայնքների և մեր նախարարության հետ ստացվել է և արդյունքներն ակնհայտ են: Մեր շատ համայնքներ, ի դեմս Համայնքների ֆինանսիստների միավորման« գտել են իրենց լավագույն գործընկերոջն ու բարեկամին և բնական է, որ ոչ կանոնակարգված իրենց խնդիրներով, որոնք առաջանում են ամեն օր, առաջինը դիմում են ձեզ: Ես պարոն Մովսիսյանից պարբերաբար ստանում եմ հարցադրումներ, հիմնախնդիրներ, որոնք վերաբերում են համայնքներին և ունեն ընդհանրական բնույթ: Բարձրացված շատ խնդիրներ օպերատիվ կարգով լուծվել են:
Ձևավորվել է նաև մի լավ ավանդույթ` տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող քիչ թե շատ կարևորություն ներկայացնող որևէ փաստաթղթի, որևէ լուծման կամ ծրագրի մասին ես անպայման տեղեկացնում եմ պարոն Մովսիսյանին ու անպայման ստանում եմ Համայնքների ֆինանսիստների միավորման վարչության անդամների փորձագիտական կամ մասնագիտական կարծիքն ու գնահատականը:
Ես կարծում եմ, որ Համայնքների ֆինանսիստների միավորման գործունեության ընտրած ուղղությունը` այսինքն` գործնական օժանդակություն և ծառայություներ համայնքներին, ճիշտ է ընտրված և հետագա քայլերը պետք է միտված լինեն այս հարաբերությունների խորացմանը և որակի բարձրացմանը:
Ձեր կազմակերպությունը, անկասկած, մեծ հաջողություն է արձանագրել միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցման ասպարեզում: Խոսքը հատկապես այն կազմակերպությունների մասին է, որոնք աշխատում են նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ: Ես բոլոր այդ շփումներից, այդ գործնական քայլերից տեղյակ եմ, ինչու չէ, նաև իմ լիզորությունների շրջանակում« ջանացել եմ ունենալ որոշակի դերակատարում:
Համայնքների ֆինանսիստների միավորումն այժմ գտնվում է դինամիկ ու ակտիվ զարգացման վիճակում« և կազմակերպությունը պետք է կարողանա այս տեմպը պահպանել ու ավելի մասշտաբային դարձնել իր մասնակցությունը համայնքային խնդիրների լուծմանը:

Արայիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՙՀայաստանի ավագանիներ՚ ՀԿ նախագահ

Ես ցանկանում եմ Հայաստանի ավագանիներ կազմակերպության անունից ողջունել համաժողովի անդամներին և մեկ անգամ ևս նշել, որ այսօր, իսկապես, Համայնքների ֆինանսիստների միավորումը մեծ դեր է խաղում տեղական ինքնակառավարման համակարգում իր գործունեությամբ, իր գործնական ջանքերով: Ես կարծում եմ, որ այն հաջողությունները, որոնք արձանագրվել են դեռ ամբողջը չէ և ճիշտ աշխատանքի դեպքում Համայնքների ֆինանսիստների միավորումն ավելի լուրջ հաջողությունների է հասնելու և դրա երաշխիքը ձեր մասնությունն է, ձեր նախագահի ու վարչության ճիշտ աշխատանքը:
Այն մեծ համագործակցությունը, որը տարիներ ի վեր եղել է մեր երկու կազմակերպությունների միջև շարունակվելու է: ԵՎ մենք ամեն անգամ, երբ տեսնում ենք, որ որոշ փորձագիտական խնդիրներ ունենք, անպայման դիմում ենք ֆինանսիստների միավորմանը և ստանում համապատասխան օժանդակություն: Մենք բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել և ,համոզված եմ, առաջիկայում ևս այդ աշխատանքը կշարունակենք: Ձեր կազմակերպության գիտելիքները, օժանդակությունը շատ օգտակար են տեղական ինքնակառավարման համակարգին և կարծում եմ, որ ձեր հաջողությունները դեռ շարունակական բնույթ են կրելու ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ մեր հանրապետությունում:

Հովհաննես ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի տեղական ինքնակառավարման բաժնի պետ

Մենք վերջերս ենք սկսել համագործակցությունը Համայնքների ֆինանսիստների միավորման հետ: Առաջին հանդիպումից սկսած, հանձինս կազմակերպության նախագահ պարոն Մովսիսյանի և փոխնախագահ պարոն Թումանյանի, ՀՖՄ-ն դարձել է մեր վարչության թիվ մեկ գործընկերները օրենսդրական դաշտում: Մեզ գրավել է ձեր պրոֆեսիոնալիզմը: Համոզված եմ, որ ձեր աշխատանքը, որը բարձր է գնահատվում բոլոր ատյաններում, այսուհետ ևս նույնքան գնահատելի կլինի:

Վահան ՄՈՎՍԻՍՅԱՆ
Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ

Հարգելի ներկաներ, մեկ անգամ ևս ողջում եմ բոլորիդ Համայնքների ֆինանսիստների միավորման չորրորդ համաժողովին մասնակցելու առթիվ: Հաշվետու ժամանակշրջանում` 2004-թ.-ից մինչ օրս, մեր կազմակերպությունն իրականացրել է մեծ աշխատանք, որն ուղղված է եղել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և, մասնավորապես« կառավարման համակարգի արդիականացմանը, աշխատանքների ավտոմատացմանը, օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը, վարկային փաթեթների պատրաստմանը, կազմակերպության անդամների ունակությունների հզորացմանը, շահերի պաշտպանությանը, կազմակերպության հեղինակության բարձրացմանը, կազմակերպությունն այլ երկրներում ներկայացնելուն:
Կատարված աշխատանքներից կարևորագույնը` Համայնքների ֆինանսիստների միավորման հզորացման ծրագիրն էր«, որը մենք իրականացրեցինք ԱՄՆ-ի տեխնիկական աջակցության գործակալության ՙԵվրասիա՚ հիմնադրամի միջոցով: Սա մեզ հնարավորություն տվեց տեխնիկապես հզորացնել կազմակերպությունը, հիմնադրել մեր երկու մասնաճյուղերը` Իջևանում և Սիսիանում, որոնք նույնպես տեխնիկապես հագեցած են: Կազմակերպության մասնաճյուղերը երրորդ տարին է` բարեհաջող գործում են ու մշտապես աջակցում են տարածաշրջանների տեղական ինքնակառավարման մարմիների աշխատանքներին:
Այս նույն ծրագրի շրջանակներում հիմնադրվեց նաև Համայնքների ֆինանսիստների միավորման ՙՀամայնք՚ պաշտոնաթերթը, որն արդեն երեք տարի է« ինչ կանոնավոր լույս է տեսնում: Պետք է ասել, որ սկզբնական շրջանում, երբ թերթը տպագրվում էր միայն ՙԵվրասիա՚ հիմնադրամի միջոցով, ուներ ընդամենը հարյուր օրինակ տպաքանակ: Այսօր մեր պաշտոնաթերթը տպագրվում է յոթ հարյուր օրինակով, որից չորս հարյուր հիսուն օրինակն անվճար առաքվում է հանրապետության 1450-ից ավելի բնակիչ ունեցող բոլոր համայնքներ, մարզպետարաններ, ինչպես նաև շահագրգիռ հասարակական, քաղաքական կազմակերպություններ և տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող կառույցներ:
Կայացած պետք է համարել կազմակերպության ինտերնետային www.cfoa.am կայքը« որը վերջերս թարմացված տեսքով ներկայացվեց հանրությանը և պետք է հպարտորեն նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեր կայքն ունեցել է 7500-ից ավելի այցելու: Սա խոսում է այն մասին, որ մեր կայքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում մասնագետների համար: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեր համայնքների գերակշիռ մասը դեռ չունի ինտերնետից օգտվելու հնարավորություն, նշված թիվն առավել քան խոսուն է:
Տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում մեր կատարած աշխատանքներից կարևորագույնը« թերևս« պետք է համարել համայնքների բյուջետավարման համակարգչային համակարգի ներդրումը մի շարք քաղաքային և խոշոր գյուղական համայնքներում: Կազմակերպությունը նաև պարբերաբար կազմակերպել է դասընթացներ ինչպես համայնքների ֆինանսիստների, այնպես էլ համայնքի բնակիչների համար: Մեր կողմից Հայաստանում առաջինը կիրառվեց բյուջեի հանրային լսումների ինստիտուտը« և մենք մի քանի մեծ համայնքներում իրականացրեցինք այդ աշխատանքները:
Մշակվեց և հրապարակվեց ՙՀամայնքի բյուջետավարման ուղեցույց՚ ձեռնարկը, որը մեր կազմակերպության գլխավոր զենքերից մեկն է: Այս ձեռնարկը նախապես տպագրվեց ընդամենը 500 օրինակով: Կարճ ժամանակ անց, երեք թողարկումով, ՙՀամայնքի բյուջետավարման ուղեցույց՚ ձեռնարկի տպաքանակը հատեց 2500 օրինակի սահմանագիծը: Պետք է ուրախությամբ փաստել, որ այն այսօր էլ փնտրված գիրք է ու մեծ պահանջարկ ունի նաև մեր գյուղական համայնքներում: Մենք ձեռնարկի հեղինակների հետ արդեն ունենք պայմանավորվածություն` կապված այս գրքի վերահրատարակման հետ, որը կներառի ինչպես օրենսդրական փոփոխությունները, այնպես էլ կունենա նոր բաժին` գնումների ընթացակարգերի վերաբերյալ:
Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ոչ բոլոր ծրագրերն էին« որ ուղղված էին միայն կոնկրետ համայնքներին: Կազմակերպությունը որոշակի ծրագրեր իրականացրեց, որոնք ուղղված էին Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխմանը: Այդ ծրագրերից էր ամերիկյան ՙԲեարինգ-Փոինտ՚ կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացված ՙՀամայնքների անձնագրավորում՚ ծրագիրը: Սա ծրագիր էր, որը մեկ անգամ պետք է փորձեր Հայաստանի բոլոր 930 համայնքների մասին համապարփակ տեղեկատվություն հավաքել: Մենք ոչ միայն կատարեցինք այդ աշխատանքը, այլև ստեղծվեց լազերային մի սկավառակ, որի մեջ Հայաստանի բոլոր համայնքների անձնագրերն են: Կա նաև ծրագիր, որը հնարավորություն է տալիս արագ փնտրել ու ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն հայերեն և անգլերեն լեզուներով:
Այս տվյալների շտեմարանի որոշակի մասը տեղափոխվել է մեր ինտերնետային կայք և նրա փնտրված լինելը նաև այս հանքամանքով է պայմանավորված: Առաջին փուլում, երբ դեռ նոր էր պատրաստվել այս սկավառակը, մենք մոտ հիսուն կազմակերպությունների միայն նամակ-խնդրանքների արդյունքում տրամադրեցինք: Սա խոսում է այն մասին, որ տվյալների այս շտեմարանը մեծ պահանջարկ ունի տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և դոնորների մոտ: Այս ծրագիրը և երեք համակարգիչ տեղադրվեց նաև տարածքային կառավարման նախարարի աշխատակազմում, նախարարի տեղակալ պրն Տերտերյանի մոտ:
ՙԲեարինգ-Փոինտ՚ կազմակերպության պատվերով իրականացված ՙՀամայնքների անձնագրավորում՚ աշխատանքը հավաստումն է նաև այն փաստի, որ կազմակերպությունն ունակ է ոչ միայն դրամաշնորհային ծրագրեր իրականացնել, այլ տեխնիկապես որակյալ աշխատանքներ կատարել տարբեր միջազգային կազմակերպությունների պատվերով: Այդպիսի պատվեր էր նաև Համաշխարհային բանկի կողմից իրար հաջորդող երեք ծրագրերը:
2004-ին Համաշխարհային բանկն աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում նախապատրաստում է վարկային ծրագրի մի փաթեթ, որը պետք է ուղղված լինի համայնքների և հատկապես գյուղական համայնքների ենթակառուցվածքների վերականգմանը: Կազմակերպությունը ստեղծեց Հայաստանի բոլոր 871 գյուղական համայնքների տվյալների բազա, որը պարունակում է տեղեկություններ ջրամատակարարման, կոյուղու, ճանապարհների, էլեկտրամատակարարման, գազի առկայության, հեռահաղորդակցության վիճակի մասին: Այս ծրագրի շրջանակում նախապատրաստվեցին և այժմ ֆինանսավորվում են Սոցներդրումների հիմնադրամի աշխատանքները: Գնահատելով կազմակերպության կատարած աշխատանքը« Համաշխարային բանկի կողմից ստացվեց նոր պատվեր, որի կատարման արդյունքում ծնվեց ևս մեկ լազերային սկավառակ, որն Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների նկարագիրն է:
Համայնքների ֆինանսիստների միավորումը Համաշխարային բանկի ֆինանսավորմամբ իրականացրեց ևս մեկ ծրագիր, որը կոչվում էր ՙՄասնակցային գնահատում՚ և այն, ըստ էության, նախորդ երկու ծրագրերի տրամաբանական շարունակությունն էր:
Նախորդ ժամանակաշրջանում մեր կազմակերպությունը բավականին լուրջ աշխատանք կատարեց` ուղղված Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման հեռանկարի և օրենսդրության ուսումնասիրությանը: Այս աշխատանքների արդյունքում կազմակերպության կողմից 2004-2005թ.թ.-ին մշակվեց և հրատարակվեց երեք ձեռնարկ: Առաջինը ՙՏեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում. քաղաքականության տարբերակներ և ուղիներ՚ երկլեզու ժողովածուն էր, որն« առաջին հերթին« հասցեագրված էր տեղական ինքնակառավարման համակարգի խնդիրներով զբազվող քաղաքական շրջանակներին: Սա Հայաստանի իրականության մեջ նորույթ էրª հանրությանը ներկայացնել տեղական ինքնակառավարման բարեփոխումների քաղաքականության տարբերակները և ուղիները: Այս աշխատությունը բավականին կարճ ժամանակում դարձավ հազվագյուտ հրատարակություն:
Հաջորդ գիրքը, որը հրատարակվել է անցյալ տարեվերջին« ունի ՙՏեղական ինքնակառավարումը Հայաստանում. զարգացման հրամայականները՚ խորագիրը: Այս նոր հրատարակության մեջ, որը պատրաստվել է Վրաստանում և Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ֆինանսավորմամբ իրականացվող ՙՏեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի ներկայացումը Հայաստանի օրենսդրության մեջ` որպես տեղական ինքնակառավարման ժողովրդավարացման և զարգացման հիմք՚ ծրագրի շրջանակներում, ներառվել են Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից մշակված ՙՀայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հայեցակարգը՚, ՙՀՀ ապակենտրոնացման ռազմավարությունը՚, ՙՀՀ տեղական ինքնակառավարման սահմանադրական համակարգի բարեփոխումները՚ և ՙՀայաստանի օրենսդրության համապատասխանեցումը տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի պահանջներին՚ աշխատանքները: Գրքում լուրջ ուշադրության է արժանացել տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիան, մատնանշվել են Հայաստանի այն օրենքները, որոնք չեն համապատասխանում Եվրոպական խարտիայի պահանջներին, ներկայացվել են առաջարկներ օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ: Պետք է ասել, որ մեր կազմակերպությունն այս առումով կատարեց բավականին լուրջ աշխատանք« մասնավորապես« կազմակերպվեցին բաց քննարկումներ կազմակերպության մշակած սահմանադրության 7-րդ գլխի վերաբերյալ: ՙԱրմենիա-Մարիոթ՚ հյուրանոցում կազմակերպված քննարկումներին հրավիրված էին բոլոր քաղաքական կուսակցությունները: Դժվար է ասել, թե որքանով լավ ստացվեցին ՀՀ սահմանադրական փոփոխությունները, սակայն« եթե ՙՏեղական ինքնակառավարում՚ գլխում կան դրական կետեր, ապա դա նաև մեր աշխատանքի արդյունքն է: Այս աշխատությունը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով, առաքվեց Վենետիքի հանձնաժողով, նախագահի աշխատակազմ և կառավարություն: Դեռ երկար կարելի է խոսել կատարված աշխատանքների մասին, սակայն ես ցանկանում եմ կանգ առնել այն ծրագրերի վրա, որոնք այժմ իրականացվում են կամ« ցանկալի կլիներ« տեսնել իրականացված: Այսօր Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից երեք ծրագիր է իրականացվում: Առաջինը LOGIN-Հայաստան ծրագիրն է: Մեր կազմակերպությունը 2005-ի սեպտեմբերից ՙՏեղական Ինքնակառավարման Տեղեկատվական Ցանց՚ ծրագրի ազգային գործընկերն է Հայաստանում: Այս միջազգային ծրագիրը Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրներում համատեղ իրականացնում են Եվրոպայի Խորհուրդը (Council of Europe), Միացյալ Նահանգների զարգացման ծրագիրը (USAID), Համաշխարհային Բանկը (World Bank), Բաց հասարակության ինստիտուտը (OSI) և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP): LOGIN-ի շտեմարաններում զետեղված են օրենքներ, որոշումներ և այլ իրավական ակտեր, մունիցիպալ կառավարման արդի օրինակներ, մեթոդական ձեռնարկներ, գիտաժողովների նյութեր, հետազոտություններ և ուսումնասիրություններ, հրատապ հոդվածներ: Այս միջազգային ծրագրի շրջանակներում եվրոպական շատ հայտի երկրներ LOGIN-ի կայքում ունեն իրենց էջերը` անգլերեն և ազգային լեզուներով: Հայաստանը մեր տարածաշրջանում առաջինն է, որ դարձել է այս համակարգի անդամ: Ծրագրի ազգային գործընկերը Համայնքների ֆինանսիստների միավորումն է և արդեն ութ ամիս է` LOGIN-ի կայքի ՙՀայաստան՚ էջը սպասարկվում է մեր կողմից: Այս ծրագրի նպատակն է` մասնավորապես« Հայաստանում տեղական ինքնակառավարմանը վերաբերող տեղեկատվության հավաքագրում և տրամադրում շահագրգիռ կողմերին, LOGIN տեղեկատվական ցանցի վերաբերյալ տեղեկատվության տարածում հանրապետությունում, Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգին վերաբերող գրքերի, ուսումնական ձեռնարկների տպագրում և տարածում, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններին համապատասխան տեղեկատվության տրամադրում, Հայաստանի տարբեր համայնքների միջև կապերի հաստատման և տեղեկատվության փոխանակաման հնարավորությունների ստեղծում: LOGIN-ի շտեմարաններում զետեղված են օրենքներ, որոշումներ և այլ իրավական ակտեր, մունիցիպալ կառավարման արդի օրինակներ, մեթոդական ձեռնարկներ, գիտաժողովների նյութեր, հետազոտություններ և ուսումնասիրություններ, հրատապ հոդվածներ: LOGIN-ի կայքում լուսաբանվող թեմաններն են` քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին, տնտեսական զարգացում, համագործակցություն և ներդրումների ներգրավում, կառավարման մեթոդներ և մեխանիզմներ, համայնքների սոցիալական քաղաքականություն և տարաբնույթ այլ թեմաներ:
Հաջորդ կարևորագույն խնդիրը, որն ուղղակիորեն մեր աշխատանքն է և այսօր շատ ցավոտ կետ է` Հայաստանի ֆինանսական համահարթեցման մասին օրենքի, այսպես ասած, զարգացման հեռանկարների ուսումնասիրությունն է: Հայտնի է, որ համահարթեցման գործող համակարգը բավարար համարել չի կարելի: Եվ այդ ուղղությամբ կազմակերպությունը ձեռնամուխ է եղել մեծ ծրագրի իրականացմանը, որի արդյունքում« այս տարեվերջին տարածքային կառավարման և ֆինանսների նախարարությանը կառաջարկվի նոր հայեցակարգ և օրենքի նոր նախագիծ` համայնքների ֆինանսական համահարթեցման մեխանիզմների վերաբերյալ: Գործող համակարգը խարսխված է համայնքների եկամուտների համահարթեցման սկզբունքի վրա: Մենք ցանկանում ենք, որ այն համահարթեցնի նաև համայնքների ծախսերը, որը մեր կարծիքով կնպաստի համայնքային ծառայությունների զարգացմանը և դրանց որակի բարելավմանը:
Եվս մի փոքրիկ ծրագիր, որն առաջին անգամ մեր կազմակերպության երիտասարդ աշխատակիցներն են շահել: Համաշխարհային բանկի և Բաց Հասարակության ինստիտուտի աջակցությամբ նրանք հանրապետության հինգ մարզերում կջանան բյուջետավարման մասնագետներ պատրաստել: Նշված բոլոր ծրագրերն էլ կավարտվեն այս տարեվերջին:
Կազմակերպության համար առաջնային է համագործակցությունը: Հայաստանում չկա մի կառույց, որևէ կազմակերպություն, որը զբաղվում է տեղական ինքնակառավարման խնդիրներով, և Համայնքների ֆինանսիստների միավորումը նրանց հետ չի համագործակցում: Պետք է նշել, որ բավականին արդյունավետ ենք աշխատում ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ` հանձին փոխնախարար Վաչե Տերտերյանի: Այս նախարարությունը մեզ համար դարձել է ՙբողոքի գիրք՚ ամեն մի դեպքում, երբ մենք տեսնում ենք որևէ անարդարություն կամ խնդիր` անմիջապես ահազանգում ենք և փորձում« նախարարության աջակցությամբ« գտնել այդ խնդիրների լուծումը: Եթե հնարավոր չի լինում խնդիրը լուծել այս ճանապարհով` միևնույն է« կազմակերպությունը փնտրում է այլ ուղիներ ու ջանում անպայման խնդրին լուծում տալ: Մենք համագործակցում ենք նաև ՀՀ Ազգային ժողովի և« մասնավորապես« վերջինիս աշխատակազմի հետ: ՀՖՄ նախագահը ՀՀ նախագահին կից տեղական ինքնակառավարման հանձնաժողովի անդամ է, որը հնարավորություն է տալիս նաև մեր տեսակետները շարադրել և փորձել պաշտպանել դրանք նաև այս կառույցում: ՀՖՄ փոխնախագահ Դավիթ Թումանյանը ԵԽ Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի անկախ փորձագիտական խմբի անդամ է:
Սերտ համագործակցություն կա Հայաստանի գրեթե բոլոր համայնքների հետ: Արդյունավետ համագործակցություն է հաստատվել նորաստեղծ միջհամայնքային միավորումների հետ: Կարևորագույն համագործակցություն եմ համարում նաև ԼՂՀ-ի և« մասնավորապես« Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ մեր կազմակերպության համագործակցությունը: Մեր աշխատանքային խումբը եղավ Ստեփանակերտի քաղաքապետարանում, ուր տեղադրեցինք մեր բյուջետավարման համակարգչային ծրագիրը, եռօրյա սեմինար անցկացրեցինք տեղական ինքնակառավարման խնդիրների վերաբերյալ: Ստեղծվել են սերտ կապեր և համագործակցությունը շարունակական բնույթ է ստացել:
Համագործակցության արդյունավետ միջոց է հասարակական կազմակերպությունների և հատկապես տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ գործընկերությունը: Այս դաշտում մեր լավագույն գործընկերն է Հայաստանի ավագանիների միությունը:
Գործնական է նաև մեր կազմակերպության համագործակցությունը դոնոր կազմակերպությունների հետ: Այն ծրագրերը, որոնց մասին խոսվեց, իրականություն են դարձել այդ համագործակցության շնորհիվ: Կան դոնոր կազմակերպություներ, որոնց հետ մեր համագործակցությունն առավել քան սերտ է: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության տեղական ինքնակառավարման ծրագրին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին: Սա այն ոլորտն է , որը ես հպարտությամբ եմ նշում: Այս ծրագիրը միշտ աջակից եղավ կազմակերպությանը և հնարավորություն ընձեռեց իրականացնել մեր կարողությունները: Սա, իհարկե, դեռ գլխավորը չէ Հայաստանում համայնքների բյուջետավարման համակարգը զուտ ծախսային է և« որպես համայնքների ֆինանսական հարցերով զբաղվող կազմակերպություն« մենք պետք է մտածենք այս ոլորտի բարեփոխումների մասին: ՄԱԶԾ-ի աջակցությամբ, առայժմ հինգ մոդելային համայնքներում, մենք իրականացնում ենք, ըստ աշխատանքների կատարման արդյունքի բյուջետավարման, նոր մեթոդի անցումը: Այսօր արդեն հրատարակված են այդ հինգ քաղաքների բյուջեներն` ըստ այս նոր հայեցակարգի: Ծավալուն այս փաստաթղթերը մատչելի են ոչ միայն մասնագետների, այլև համայնքի յուրաքանչյուր բնակչի համար: Սա անհրաժեշտ ու խրախուսելի աշխատանք է: Կարծում եմ, որ այլ դոնորներ նույնպես պետք է աջակցեն, որպեսզի բյուջետավարման այս համակարգը տարածվի նաև մյուս համայնքներում:
Այսքանը` կատարված աշխատանքների մասին: Համայնքների ֆինանսիստների միավորումը« որպես հասարակական կազմակերպություն« զբաղվում է նաև շահերի պաշտպանությամբ: Այս ասպարեզը մեզ համար երկու շերտ ունի` առաջինը« տեղական ինքնակառավարման համակարգի պաշտպանությունն է պետական կառավարումից, որ շատ կարևոր խնդիր է` թեկուզև միայն մեր ջանքերը քիչ են` պետական հզոր համակարգից տեղական ինքնակառավարման փխրուն համակարգը պաշտպանելու համար: Երկրորդ շերտն անմիջապես մեր անդամների շահերի պաշտպանությունն է: Երբեմն հարկ է լինում պաշտպանել մեր անդամների շահերը համայնքի նորընտիր ղեկավարից կամ այդ տարածաշրջանի պետական կառույցներից: Այս գործունեությունը նույնպես արդյունավետ է եղել: Շիրակի մարզի երկու համայնքների համար մենք անգամ հայց ներկայացրեցինք առաջին ատյանի դատարան և շահեցինք դատական այդ վեճերը:
Պետք է նշել, որ հաշվետու ժամանակաշրջանում բավականին արդյունավետ է գործել նաև կազմակերպության վարչությունը: Կարևորն այն է, որ վարչությունը պարբերաբար հավաքվել և քննարկել է բոլոր այն հիմնախնդիրները, որոնք առնչվել են կազմակերպության զարգացման ռազմավարությանը: Վարչության նիստերում քննարկվել է նաև ծրագրերում ընդգրկվելիք մարդկանց թեկնածությունը, ծրագրերի ղեկավարների հարցը:
Ներկայացուցչության մասին: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում մեր կազմակերպությունը ներկայացնել տարբեր ատյաներում և ոչ միայն Հայաստանյան: Սրա լավագույն օրինակը Տեղական ինքնակառավարման և պետական ծառայության բարեփոխումների նախաձեռնության կազմակերպության իրականացված ՙԱպակենտրոնացումը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում՚ եռամյա ծրագիրն էր, որում լուրջ դերակատարում ուներ Համայնքների ֆինանսիստների միավորումը, իսկ ծրագրի Հայաստանի թիմի ղեկավարն էր ՀՖՄ փոխնախագահ Դավիթ Թումանյանը:
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը հնարավորություն ընձեռեց մեր կազմակերպությանը` մեր բյուջետավարման համակարգչային ծրագիրը դարձնել անգլիալեզու և այն ներկայացնել Կենտրոնական Աֆրիկայի մի քանի երկրներին: Այդ երկրներում այժմ բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվում բյուջետավարման նոր համակարգերի ներդրման գործում:
Համայնքների ֆինանսիստների միավորումը վերջերս ընդգրկվեց Միջին Ասիայում իրականացվող մի ծրագրում` որպես մասնագիտական կազմակերպության յուրօրինակ տիպ: Այսպիսով մեզ հնարավորություն ընձեռվեց` ներկայացնել մեր աշխատանքներն այդ տարածաշրջանի երկրներին:
Սահմանադրական փոփոխություներից հետո Հայաստանի օրենսդրությունը և« մասնավորապես« տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող օրենսդրական դաշտը վերանայման անհրաժեշտություն ունի: Այս խնդրի առնչությամբ գովելի է տարածքային կառավարման նախարարության ցանկությունը` կազմակերպել հանդիպումներ, բանավեճեր« քննարկումներ յուրաքանչյուր օրենքի նախագծի շուրջ և այլն: Այժմ օրենքի չորս նախագծեր կան, որոնք պետք է ներկայացվեն ՀՀ Ազգային Ժողովին: Մեկը ՙՀամայնքային ծառայության մասին՚ ՀՀ օրենքի կիրարկման կարգն է, մյուսը` տեղական ինքնակառավարման օրենքի փոփոխություններն են ու« մասնավորապես« միջհամայնքային միավորումների վերաբերյալ, երրորդը` համայնքների եկամուտների պակասեցման փոխհատուցման մասին օրենքի նախագիծն է, իսկ վերջինը` ՀՀ Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի մասին օրենքի հայեցակարգի նախագիծն է, ուր կան որոշակի անընդունելի դրույթներ: Այս նախագծում տեղական ինքնակառավարումը դիտարկվում է որպես պետական կառավարման ստորադաս օղակ: Սա նշանակում է, որ մեր կազմակերպությունը դեռ բավականին լուրջ աշխատանքներ ունի անելու:

ՀՖՄ վերստուգիչ հանձնաժողովի ամփոփ հաշվետվություն
(2003թ.-2006թ.)

Ձեզ ենք ներկայացնում Համայնքների Ֆինանսիստների Միավորման 2003թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2006 թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակաշրջանի վերստուգիչ հանձնաժողովի ամփոփ հաշվետվությունը:
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՖՄ բյուջե է մուտքագրվել 167423,0 հազար դրամ, որից 166495,0 հազ. դրամը` տարբեր միջազգային կազմակերպություններից (ՙԲերինգ Փոինթ՚, Համաշխարհային բանկ, Ուրբան ինստիտուտ, ՙԵվրասիա՚ հիմնադրամ, Բաց հասարակության ինստիտուտ, Ճապոնական փոխօգնության բանկ, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր և այլն) ծրագրային ֆինանսավորման միջոցներ և 928.0 հազար դրամ անդամավճարներ` ՀՖՄ անդամ համայնքներից և ֆիզիկական անձանցից:
Ուրբան ինստիտուտից ստացվել են 187.0 հազար դրամի մնացորդային արժեքով հիմնական միջոցներ (համակարգիչներ, հեռուստացույց, լուսանկարչական ապարատ):
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՖՄ ծախսերը կազմել են 176806.0 հազար դրամ, որից աշխատավարձ`108935.0 հազ. դրամ, գործուղումներ`16731.0 հազ.դրամ, տրանսպորտային ծախսեր` 5567.0 հազ. դրամ, սեմինարների և կոնֆերանսների կազմակերպում` 8005.0 հազ. դրամ, կոմունալ և գրասենյակային ծախսեր` 4556.0 հազ. դրամ, հեռախոս և ինտերնետ կապ` 4045.0 հազ. դրամ, ձեռք բերված հիմնական միջոցներ` 6961.0 հազ. դրամ և այլ ծախսեր:
01.04.2006թ-ի հաշվարկային հաշվի մնացորդը կազմել է 1005.0 հազար դրամ, արտարժութային հաշվի մնացորդը կազմել է 8081 ԱՄՆ դոլար և մեկ եվրո:
2006թ.-ի հունվարի 1-ի դրությամբ« ՀՖՄ հիմնական միջոցների հաշվեկշռային (մնացորդային) արժեքը կազմել է 7048.0 հազ. դրամ (հիմնական միջոցների սկզբնական արժեքը եղել է 21508.0 հազ. դրամ, որից հաշվետու ժամանակաշրջանում կուտակված մաշվածքը կազմել է 14460.0 հազ. դրամ:
Բերված թվերից պարզ է դառնում, որ բյուջեի մուտքերի 99.5%-ը կազմում են միջազգային կազմակերպություններից ստացված միջոցները և միայն 0.5%-ը անդամավճարները: Հարկ է նշել, որ անդամավճարները վատ են հավաքագրվում, ՀՖՄ անդամ համայնքները կամ չեն վճարում« կամ վճարում են մասնակի: Նույն վիճակում է գտնվում ֆիզիկական անձանցից ստացվող անդամավճարների հավաքագրումը: Եթե 2004թ.-ին վճարվել է 452.0 հազար դրամ անդամավճար, ապա 2005թ.-ին` 272.0 հազ.դրամ, իսկ 2006թ.-ի առաջին եռամսյակում անդամավճարներ գրեթե չեն վճարվել:
Հաշվետու ժամանակաշրջանում հիմնական միջոցներ դուրս չեն գրվել:
Օտարվել է 682.0 հազ. դրամ սկզբնական և 0.0 դրամ մնացորդային արժեքով մեկ համակարգիչ, որը «որպես նվեր« հատկացվել է Երևանի Դավիթաշեն համայնքին:
Կից ներկայացվում են ՀՖՄ հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները և ծախսերը ամփոփ աղյուսակի տեսքով` ըստ տարիների:

ՀՖՄ ֆինանսական ցուցանիշների շարժը 01.10.2003-01.04.2006թթ. ընկած ժամանակաշրջանում

Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ` Լ. Թումանյան
Անդամներ` Մ. Վարդանյան, Վ. Գևորգյան
14.04.2006թ.

Համայնքների ֆինանսիստների միավորման չորրորդ համաժողովն առաջադրեց և ընտրեց կազմակերպության նախագահ, վարչության անդամներ և վերստուգիչ հանձնաժողով:

Վահան ՄՈՎՍԻՍՅԱՆ
Համայնքների ֆինանսիստների միավորման նորընտիր նախագահ և գործադիր տնօրեն

Ծնվել է 1957 թվականին Աշտարակ քաղաքում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական, ապա Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտները:
Աշխատել է շինարարությունում` որպես բրիգադավար, ապա աշխղեկ, տնտեսագետ, ավագ տնտեսագետ և կառավարչի տեղակալ: Հետագայում տեղափոխվել է Աշտարակի քաղխորհուրդ որպես տնտեսագետ, ապա զբաղեցրել է քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: 1998 թվականից ՙ Համայնքների ֆինանսիստների միավորում՚ հասարակական կազմակերպության նախագահն է:

ՀՖՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱՅՎԱԶՈՎ Արթուր
ԱՆԹԱՆՅԱՆ Արբակ
ԲԱՐՍԵՂՅԱՆ Վարուժան
ԳԻՄԻՇՅԱՆ Սոս
ԹՈՒՄԱՆՅԱՆ Դավիթ
ԹՈՒՄԱՆՅԱՆ Խաչատուր
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Անահիտ
ՂՈՒԿԱՍՅԱՆ Նորա
ՄԱՆՈՒԿՅԱՆ Հռիփսիմե
ՄԱՐԿՈՍՅԱՆ Սեյրան
ՄԻՐՈՒՄՅԱՆ Ալիսա
ՄՈՒՐԱԴՅԱՆ Արտյուշա
ՆԵՐՍԻՍՅԱՆ Ռոբերտ
ՇԱՀԲԱԶՅԱՆ Վահրամ
ՋԻԼԱՎՅԱՆ Լենա

ՀՖՄ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ` Լևոն ԹՈՒՄԱՆՅԱՆ
Անդամներ` Կարեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Մովսես ՄՈՎՍԻՍՅԱՆ