Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Քննարկում Երևանում

2009թ. հունիսի 11

Սույն թվականի հունիսի 11-ին Համայնքների ֆինանսիստների միավորումը քննարկում էր կազմակերպել ՙԵրևան Գոլդեն-Թուլիփ՚ հյուրանոցում: Քննարկումը կազմակերպվել էր ՙՏեղական ինքնակառավարման մասին օրենքի վերաբերյալ դիտողությունների մշակում՚ ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է ՙԵվրասիա hամագործակցություն՚ hիմնադրամը: Քննարկման նպատակն էր պարզել հավաքված փորձագետների կարծիքը մշակվող փաստաթղթերի ձևաչափի մասին: Այդ իսկ պատճառով, նախ մանրամասն ներկայացվեց ծրագիրը, նրա նպատակներն ու խնդիրները, մատնանշվեց թիրախային խումբը, ներկայացվեցին ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներն ու մշակումները:
Ծրագրի շրջանակներում նախատեսված է մշակել և հրատարակել տեղական ինքնակառավարման մասին օրենքի վերաբերյալ մեկնաբանություններ և դիտողություններ: Մեկնաբանություններն ու դիտողությունները կհրապարակվեն երեք առանձին գրքերով: Առաջին գիրքը կպարունակի մեկնաբանություններ և դիտողություններ տեղական ինքնակառավարման մասին օրենքի ընդհանուր դրույթների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների վերաբերյալ: Երկրորդը կվերծանի տեղական ինքնակառավարման ֆինանսական խնդիրները և երրորդը` տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունները: Գրքերը նախատեսված կլինեն տեղական ինքնակառավարման մարմինների, նրանց աշխատակազմերի, իրավաբանների, ուսանողների և այլոց համար:
Քննարկման երկրորդ մասում փորձագետները հայտնեցին իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Առաջարկվեց տառերի տարբեր ձևաչափերի միջոցով առավել հստակ տսարանջատումներ կատարել օրենքի հոդվածների, դրանց մեկնաբանությունների և դիտողությունների միջև:

Աբրահամ Արտաշեսյան
Ծրագրի ղեկավար