Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Լավագույն կուրսային աշխատանք մրցույթ

2008թ. հունվարի 31

ՙԼավագույն կուրսային աշխատանք՚
ուսանողական մրցույթի հաղթողները

ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի շրջանակներում անցկացվող ՙԼավագույն կուրսային աշխատանք՚ ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ հունվարի 31-ին: Այս փուլի արդյունքում` նախորդ փուլում ընտրված երեք մասնակիցների միջև բաշխվեցին առաջին, երկրորդ և երրորդ տեղերը, որոնք համապատասխանաբար զբաղեցրին` Սևադա Գևորգյանը, Աիդա Մովսիսյանը և Գայանե Մարտոյանը. երեքն էլ ԵՊՏՀ ուսանողներ: Վերջին փուլում մասնակիցները լրացրեցին համայնքային ծառայության թեստավորման հարցաշարերից ընտրված հարցերի հիման վրա կազմված 10 հարցից բաղկացած հարցաշարը: Մասնակիցներին շնորհվեցին նախատեսված դրամական մրցանակներ:
Համայնքների ֆինանսիստների միավորումը հատկապես կարևորում է նմանատիպ նախաձեռնությունները, քանզի քաջ գիտակցում է, որ այսպիսի միջոցառումները բարձրացնում են ուսանողության շրջանում հետաքրքրությունը տեղական ինքնակառավարման հանդեպ: Ցավոք, այդ միջոցառումները հաճախակի չեն: ՀՖՄ-ն միշտ պատրաստակամ է` աջակցել ուսանողների մասնագիտական զարգացմանը:

Աբրահամ Արտաշեսյան
LOGIN-Հայաստան ծրագրի համակարգող