Համայնքների Ֆինանսիստների Միավորում

2008թ. մայիսի 27

Մայիսի 27-ին, Երևանի Թեքեյան կենտրոնի դահլիճում կայացավ Համայնքների ֆինանսիստների միավորման հինգերորդ համաժողովը, որին մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մինչ համաժողովի աշխատանքները սկսելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՖՄ վարչության անդամ Արտյուշա Մուրադյանի հիշատակը:
Համաժողովը բացեց և ներկաներին ողջունեց ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը: Համաժողովի մասնակիցներին ողջունեցին և ՀՖՄ-ի նախորդ ժամանակաշրջանում կատարած աշխատանքների` իրենց գնահատականը տվեցին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՙՀայաստանի ավագանիներ՚ ՀԿ նախագահ Արայիկ Հովհաննիսյանը:
Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը հինգերորդ համաժողովի մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց հաշվետու ժամանակաշրջանի իր զեկույցը:
Պարոն Մովսիսյանը մասնավորապես նշեց, որ շուտով լրանում է Համայնքների ֆինանսիստների միավորման հիմնադրման տասնամյակը և կազմակերպությունը պատրաստվում է հավուր պատշաճի նշել այդ հոբելյանը: ՀՖՄ նախագահն անդրադարձավ կազմակերպության գործունեությանը և իրականացրած ծրագրերին`
* RTI — Մոդելային քաղաքային համայնքներում գործառական և կապիտալ ներդրումների պլանավորում և բյուջետավարում,
* Ֆինանսական համահարթեցման մեխանիզմների զարգացումը Հայաստանում – մեթոդաբանություն և օրենքի նախագիծ,
* LOGIN-Հայաստան — տեղեկատվական ցանց,
* Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող կապիտալ տրանսֆեռտները Հայաստանում — առաջարկներ և ուսումնական նյութեր,
* Տեղական ինքնակառավարումը ՀՀ-ում – համառոտ նկարագիր,
* Տեղական հարկեր – հայեցակարգ,
* Երևանի մասին օրենքի նախագծի թերությունները,
* Տեղական վճարների մասին օրենքի նախագիծ,
* ՏԻ համակարգի վերջին երեք տարիներում կատարված բարեփոխումների մասին,
* ՙՀամայնք՚ թերթ,
* Համայնքների խոշորացում – հայեցակարգ,
* Տաջիկստանի պատվիրակության ընդունում,
* Հարավային Կովկասի ՏԻ համակարգի վերլուծություններ,
* Հազարամյակի մարտահրավերներ — ճանապարհաշինարարության մոնիթորինգ,
* UNDP-Միջհամայնքային միավորումների ստեղծման հիմնավորումներ,
* UNDP-PB
* ՈՒսուցում – մունիցիպալ և քաղծառայողների, հոգևոր համայնք և այլ ծրագրեր:
Համայնքների ֆինանսիստների միավորումը մասնակից է եղել ՏԻ համակարգին վերաբերող գրեթե բոլոր նախաձեռնություններին և քննարկումներին: Որպես փորձագետներ ՀՖՄ –ի անդամները մասնակցել են նաև այլ ծրագրերի:
ՀՖՄ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Լևոն Թումանյանը ներկայացրեց Համայնքների Ֆինանսիստների Միավորման 2006 թ. ապրիլի 1-ից մինչև 2008 թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակաշրջանի վերստուգիչ հանձնաժողովի ամփոփ հաշվետվությունը:
Հաշվետու զեկույցներից հետո կազմակերպության կատարած աշխատանքներին, առաջիկա ծրագրերին, ներկազմակերպական խնդիրներին անդրադարձան ՀՖՄ անդամներ Դավիթ Թումանյանը, Բագրատ Սահակյանը, Սոս Գիմիշյանը և Վահրամ Շահբազյանը:
Այնուհետ համաժողովն առաջադրեց և ընտրեց կազմակերպության նախագահ, վարչության անդամներ և վերստուգիչ հանձնաժողով:

ՙՀամայնքների Ֆինանսիստների միավորում՚
հասարակական կազմակերպության
հինգերորդ համաժողովի

27 մայիսի 2008թ., ք. Երևան

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն N 15

Տեղի ունեցավ ՙՀամայնքների ֆինանսիստների միավորում՚ հասարակական կազմակերպության համաժողովը: Կազմակերպության 70 անդամներից մասնակցում Էին 47-ը, և 15 հրավիրված հյուրեր:

Նախագահում էին
Վ. Մովսիսյանը
Ն.Ղուկասյանը
Դ. Թումանյանը

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

1. ՀՖՄ վարչության գործունեության հաշվետվություն,
2. Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն,
3. ՀՖՄ անդամավճարների չափերի փոփոխման մասին,
4. ՀՖՄ նախագահի, վարչության անդամների, վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրություն:

ՕՐԱԿԱՐԳԻ 3-րդ հարցի վերաբերյալ`

Ղեկավարվելով ՀՖՄ կանոնադրության 6.3. կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՖՄ վարչության մայիսի 13-ի արտահերթ նիստի որոշումը, ՀՖՄ համաժողովը

ՈՐՈՇՈՒՄ է`

1. Համայնքների ֆինանսիստների միավորմանը աջակցող համայնքների համար վճարման չափ սահմանել տվյալ համայնքի բնակչության թվաքանակին համապատասխան` յուրաքանչյուր բնակչի հաշվարկով մեկ դրամ, բայց ոչ պակաս քան 10 000 դրամը:
2. Անդամների համար նախատեսված մուտքի և տարեկան անդամավճարի չափը թողնել անփոփոխ`
* մուտքի անդամավճար — 1 000 դրամ,
* տարեկան անդամավճար – 3 000դրամ:

ՕՐԱԿԱՐԳԻ 4-րդ հարցի վերաբերյալ`

ՙՀամայնքների ֆինանսիստների միավորում՚ հասարակական կազմակերպության վարչության անդամության թեկնածուներ առաջադրվեցին 21 հոգի, որոնցից գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին` Դավիթ Թումանյան` 41 կողմ, Մկրտիչ Գիմիշյան` 38 կողմ, Նորա Ղուկասյան, Արթուր Սուքիասյան և Գոհար Դավթյան` 36 կողմ, Ալիսա Միրումյան` 35 կողմ, Վահրամ Շահբազյան` 33 կողմ, Լենա Ջիլավյան` 31 կողմ, Սեյրան Մարկոսյան և Անահիտ Կարապետյան` 28 կողմ, Խաչատուր Թումանյան, Արթուր Այվազով և Տիգրան Բրսիկյան` 27 կողմ, Արբակ Անթանյան և Բագրատ Սահակյան` 26 կողմ:
Վերստուգիչ հանձնաժողովի անդամության թեկնածուներ առաջադրվեցին 3 հոգի, որոնցից գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին` Lևոն Թումանյան` 42 կողմ, Գրիշա Սահակյան ` 42 կողմ, Մուշեղ Վարդանյան` 42 կողմ:
Գաղտնի քվեարկությամբ կազմակերպության նախագահ ընտրվեց Վահան Մովսիսյանը` 40 կողմ:

ՈՐՈՇԵՑԻՆ.

1. ՙՀամայնքների ֆինանսիստների միավորում՚ հասարակական կազմակերպության նախագահ ընտրել Վահան Մովսիսյանին:
2. ՙՀամայնքների ֆինանսիստների միավորում՚ հասարակական կազմակերպության վարչության անդամներ ընտրել`
Դավիթ Թումանյանին, Մկրտիչ Գիմիշյանին, Նորա Ղուկասյանին, Արթուր Սուքիասյանին, Գոհար Դավթյանին, Ալիսա Միրումյանին, Վահրամ Շահբազյանին, Լենա Ջիլավյանին, Սեյրան Մարկոսյանին, Անահիտ Կարապետյանին, Խաչատուր Թումանյանին, Արթուր Այվազովին, Տիգրան Բրսիկյանին, Արբակ Անթանյանին, Բագրատ Սահակյանին:
3. ՙՀամայնքների ֆինանսիստների միավորում՚ հասարակական կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամներ ընտրել`
Lևոն Թումանյանին, Մուշեղ Վարդանյանին, Գրիշա Սահակյանին:

ՆԱԽԱԳԱՀ` Վ. ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՔԱՐՏՈՒՂԱՐ` Ք. ԱՏՈՄՅԱՆ

Համայնքների ֆինանսիստների միավորման հինգերորդ համաժողովում
Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը

/01.04.2006 — 01.05.2008թթ./

64-1_clip_image002

2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՖՄ հիմնական միջոցները

կազմել են` հազ. դրամ

64-1_clip_image002_0000

 

Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ` Լ. Թումանյան
Անդամներ` Մ. Վարդանյան, Վ. Գևորգյան