Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Կլոր սեղան Երևանում

2008թ. հուլիսի 2

Համայնքներում պատանի հրշեջ-փրկարարական շարժման
ձևավորման նախաձեռնություն

Համայնքների ֆինանսիստների միավորում (ՀՖՄ) հասարակական կազմակերպությունը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը նախաձեռնել են ստեղծել պատանի հրշեջ-փրկարարական շարժում, որը հիմք կհանդիսանա համայքներում պատանի հրշեջ-փրկարարների կամավոր խմբերի ձևավորմանը: Շարժման մեկնարկը նախատեսված էր իրականացնել Սիսիան քաղաքից, որն էլ ընտրված էր որպես պիլոտային համայնք: Այդ նպատակով հուլիսի 2-ին կլոր սեղան էր կազմակերպվել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում` ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի շրջանակներում: Կլոր սեղանին մասնակցում էին տարբեր կազմակերպություններ` Կարմիր Խաչի Հայաստանյան գրասենյակը, UNDP–ին և Շվեյցարիայի գրասենյակը: Ներկա էին նաև ակադեմիայի երկար տարիների տեսական և պրակտիկ փորձ ունեցող դասախոսներ: Կլոր սեղանի նպատակն էր ծանոթանալ այդ կազմակերպությունների այս բնակագավառում ունեցած փորձին, համագործակցության եզրեր գտնել նրանց հետ, լսել նրանց առաջարկությունները շարժման վերաբերյալ: Քննարկման արդյունքում որոշվեց սեմինար կազմակերպել նաև Սիսիան քաղաքում, որին կհրավիրվեն Սիսիանի դպրոցների տնօրենները, զինղեկները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ շահագրգիռ կողմեր: Առաջարկ եղավ այցելել նաև Շվեյցարիայի գրասենյակի կողմից ֆինանսավորված Սիսիան քաղաքում կառուցված վարժահրապարակ` ծանոթանալու այնտեղ պատանի հրշեջ-փրկարարների վարժանքները կազմակերպելու հնարավորություններին: