Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Երևանում

2008թ. դեկտեմբերի 19

Տեղական Ինքնակառավարման
Տեղեկատվական Ցանց
Local Government Information Network (LOGIN)

2008 դեկտեմբերի 19-ին Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից կազմակերպված ՙՏեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում. Նոր զարգացումներ՚ կոնֆերանսի օրակարգում էր նաև ՙLOGIN–Հայաստան՚ ծրագրի շրջանակներում 2008 թ. գործունեության արդյունքների ամփոփումը:
ՀՖՄ-ն արդեն 3 րդ տարին է, որ հանդիսանում է LOGIN ծրագրի ազգային գործընկերը Հայաստանում: Այս տարիների ընթացքում ՙLOGIN–Հայաստան՚ թիմը բազում հաջողություններ է ունեցել: Մասնավորապես, ստեղծվել է հարուստ գրադարան, որը պարունակում է ՀՀ տեղական ինքնակառավարմանը վերաբերող ավելի քան 600 փաստաթուղթ: Տեղական ինքնակառավարման վերաբերյալ տեղեկատվություն է տարածվել ՙՀամայնք՚ ամսաթերթով, տպագիր այլ միջոցներով, 12 սեմինարներ է կազմակերպվել ՀՀ տարբեր համայնքներում և Երևանում:
2008 թ. ընթացքում շարունակվել է գրադարանի համալրումը նոր փաստաթղթերով: Գրադարանում զետեղվել է 200 փաստաթուղթ: Հատկանշական է այս տարվա վիճակագրությունը, որը գալիս է ապացուցելու LOGIN գրադարանի անհրաժեշտությունը Հայաստանում: Ըստ վիճակագրության` 2008 թվականի ընթացքում LOGIN գրադարանում առկա 628 փաստաթղթերը դիտվել են 19,679 անգամ, որը միջին առումով կազմում է 38 դիտում մեկ փաստաթղթի համար:
Այս տարվա ընթացքում թարմացվել է Օրենսդրություն, Ուսուցում և Ֆինանսավորում բաժինները: Տարվա ընթացքում կազմակերպվել է 4 սեմինար, որոնք ուեցել են հետևյալ անվանումները.
• Համայնքներում պատանի հրշեջ-փրկարարական շարժման նախաձեռնություն,
• Սիսիան համայնքում պատանի հրշեջ-փրկարարական շարժման կազմակերպման քննարկում,
• Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի բարեփոխումները համայնքների զարգացման համատեքստում,
• Government Systems in Capital Cities: Experience of European Cities and Implications for Yerevan.
Հաշվի առնելով համայնքներում ինտերնետ հասանելիության խնդիրը` ՙLOGIN–Հայաստան՚ ծրագրի շրջանակներում 2008–ին պատրաստվել է սկավառակ, որը պարունակում է LOGIN գրադարանի բոլոր փաստաթղթերը: Պատրաստվել է նաև համայնքների հեռախոսահամարների տվյալների բազան:
2009-ին ՀՖՄ–ն կշարունակի ծրագրի իրականացումը` իր ծառայությունները մատուցելով LOGIN օգտագործողներին և շահառու խմբերին: