Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինարներ  Երևանում

2007թ. հունվարի 24-26, 30-31
2007թ. փետրվարի 7-9, 14-16

RTI, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ, 3-ՐԴ ՓՈՒԼ

ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՎԱՐՈՒՄ
Ուսուցման ծրագիր ՀՀ քաղաքային համայնքների համար

Փետրվարի 7-9-ը և 14-16-ը Համայնքների ֆինանսիստների միավորումը, Ռիսըրչ Թրայանգլ Ինստիտուտ (RTI) Տեղական ինքնակառավարման ծրագիր, 3-րդ փուլի ֆինանսավորմամբ, ՙՀամայնքի ռազմավարական պլանավորում և կապիտալ բյուջետավարում՚ ուսումնական ծրագրի շրջանակներում անցկացրեց հերթական սեմինարը, որին մասնակցեցին Աշտարակ, Ապարան, Արթիկ, Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի համայնքների ֆինանսական և ծրագրերի բաժինների պետերը:
Սեմինարների օրակարգում ընդգրկված էին հետևյալ թեմաները` ՙՌազմավարական պլանավորում՚, ՙՀամայնքի զարգացման եռամյա ծրագիր՚, ՙՊետական բյուջեից համայնքի բյուջեին հատկացվող կապիտալ տրանսֆերտներ՚, ՙԴոնոր կազմակերպություններին ներկայացվող համայնքային ծրագրի հայտ, խորհուրդներ ֆինանսավորման աղբյուրներ փնտրողներին՚, ՙՙԲյուջե՚ հասկացությունը, նրա նպատակները և տեսակները՚ և այլն:
Ծրագրով նախատեսված է ուսումնական դասընթացներ անցկացնել ՀՀ 38 քաղաքային համայնքների համար և պատրաստել այդ համայնքներից յուրաքանչյուրի կապիտալ զարգացման ծրագիրը և բյուջեն: