Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Երևանում

2007թ. ապրիլի 6

Համայնքների ֆինանսիստների միավորման հերթական ուսուցողական սեմինարին, որը կայացավ Երևանի պետական համալսարանի ՙՀյուրերի տանը՚, հրավիրված էին մասնակցելու Հայաստանի քսան քաղաքային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուները:
Բացելով սեմինարը, ՙLOGIN Հայաստան՚ ծրագրի ղեկավար, ՀՖՄ փոխնախագահ Դավիթ Թումանյանն ամփոփ ներկայացրեց վերջին տարիներին ՙLOGIN Հայաստան՚ ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները ու սեմինարի հրավիրման անհրաժեշտությունը:
Մկրտիչ (Սոս) Գիմիշյանը ներկայացրեց Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղեկատվության տարածման, հանրության հետ կապերի ապահովման և ՏԻՄ-երի աշխատանքների հրապարակայնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտը, խոսեց առկա և օրենսդրական լուծումներ պահանջող խնդիրների վերաբերյալ:
Մեսրոպ Հարությունյանը (Երևանի մամուլի ակումբ) ներկայացրեց ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքը, համայնքների կողմից տեղեկատվության տրամադրման օրենսդրական պահանջները և առկա իրավիճակը:
Այդին Մորիկյանը խոսեց հանրության հետ կապերի ապահովման առանձնահատկությունների մասին:
Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը ներկայացրեց տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքի բնակչության միջև կապերի գործնական օրինակներ, կարևորեց դրական փորձի տարածումն այլ համայնքներում:
ՙՀամայնք՚ թերթի գլխավոր խմբագիր Մանուկ Հակոբյանը ներկայացրեց տեղական ինքնակառավարման մարմինների և ԶԼՄ-ների փոխհարաբերությունները, երկկողմ ընկալումների վիճակն ու առանձնահատկությունները:
Սեմինարի բանախոսները պատասխանեցին ներկաների մեծաթիվ հարցերին, վարեցին քննարկումները:
Ամփոփելով սեմինարը, ՙLOGIN Հայաստան՚ ծրագրի ղեկավար պարոն Թումանյանը հույս հայտնեց, որ քաղաքային համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուները կջանան լրացնել համայնքների վերաբերյալ տեղեկատվության բացը` կհամագործակցեն ՙLOGIN Հայաստան՚ ծրագրի և ՙՀամայնք՚ թերթի հետ: