Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Ապարանում

2007թ. նոյեմբերի 6

ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական սեմինարը տեղի ունեցավ Ապարան քաղաքում: Սեմինարին մասնակցելու էին հրավիրված Ապարանի համայնքների միության ինը անդամ համայնքների ղեկավարներ, ֆինանսական բաժնի պետեր և համայնքային ծառայողներ:
Բացելով սեմինարը, Դավիթ Թումանյանն ամփոփ ներկայացրեց սեմինարի նախաձեռնման անհրաժեշտությունը, քննարկվելիք թեմաները, այդ թեմաները ներկայացնող փորձագետներին: Իր ողջույնի խոսքն ասաց նաև ՙԱպարան միջհամայնքային միավորում՚ համայնքների միության նախագահ Գոռ Աբրահամյանը: Նա շնորհակալություն հայտնեց Ապարանում նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, նշեց, որ սեմինարի ընտացքում ներկայացվելիք թեմաներն արդիկան են և մեծ հետաքրքրություն են ներկայացնում:
Անցնելով օրակարգային հարցերին, ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի համակարգող Աբրահամ Արտաշեսյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները, ծանոթացրեց տեղական ինքնակառավարման համակարգին վերաբերող ՀՖՄ-ի պաշտոնական http://cfoa.am/ կայքի և Լոգին /LOGIN/ ծրագրի http://www.logincee.org/ կայքի միջոցով ամբողջ աշխարհին հասու տեղեկատվական բազայի հետ:
Միջհամայնքային միավորումների ստեղծման իրավական հիմքերին և նպատակներին անդրադարձավ սեմինարի հաջորդ բանախոս Սոս Գիմիշյանը: Դասախոսության ընթացքում ծավալված շահագրգիռ քննարկումները ևս մեկ անգամ փաստեցին թեմայի հրատապ լինելը:
Օրակարգային հաջորդ թեման էր ՙՀամայնքի բյուջեի պլանավորում՚, որը ներկայացրեց Նվեր Գևորգյանը: Նա մասնավորապես կանգ առավ բյուջետային գործընթացի փուլերին, բյուջետավարման ձևերին, համայնքային բյուջեի եկամուտներին և ծախսերին, դրանց կանխատեսումների հիման վրա բյուջեի պլանավորմանը:
Սեմինարի ընթացքում ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ, բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:
Սեմինարն ամփոփեց ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը:

Աբրահամ Արտաշեսյան
ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի համակարգող