Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Երևանում

2007թ. նոյեմբերի 9

2007 թվականի նոյեմբերի 5-12-ը, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Տաջիկստանի գրասենյանկի օժանդակությամբ Հայաստանում էր գտնվում Տաջիկստանից ժամանած պատվիրակությունը `տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման հայաստանյան փորձին ծանոթանալու նպատակով: 27 հոգուց բաղկացած խումբը ներկայացնում էին Տաջիկստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, շրջանների և ջամուադների աջակցության կենտրոնների ղեկավարներ, նրանց տեղակալներն ու աշխատակիցները և ՄԱԶԾ-ի աշխատակիցներ: Պատվիրակության այցելության նպատակն էր` ծանոթանալ տարածքային պլանավորման և զարգացման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման հայաստանյան փորձին:
Այդ նպատակով Համայնքների ֆինանսիստների միավորումը նոյեմբերի 9-ին Երևանում, Անի Պլազա հյուրանոցի դահլիճում կազմակերպեց սեմինար: Սեմինարին մասնակցում էին և ելույթ ունեցան ՀՖՄ փորձագետներ Վահան Մովսիսյանը, Դավիթ Թումանյանը և Սոս Գիմիշյանը, Հրավիրված էին նաև Տեղեկատվական համակարգերի և վերապատրաստման կենտրոնի նախագահ Գրիշա Խաչատրյանը, պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Էդգար Ղազարյանը և մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեմինարի ընթացքում խոսվեց Հայաստանի տարածքային զարգացման ֆինանսավորման աղբյուրների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունների, տեղական ինքնակառավարման սահամանադրական երաշխիքների, ՀՀ օերնսդրության մեջ եվրոպական խարտիայի արտացոլման և այլ թեմաների մասին: