Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Սեմինար Երևանում

2007թ. նոյեմբերի 23

Համայնքների Ֆինանսիստների Միավորումը, 2005-ի սեպտեմբերի 15-ից, հանդիսանալով LOGIN (Տեղական Ինքնակառավարման Տեղեկատվական Ցանց) միջազգային ծրագրի գործընկերը Հայաստանի Հանրապետությունում, արդեն երկրորդ տարին է իրականացնում ՙLOGIN-Հայաստան՚ ծրագիրը:
2007-ի նոյեմբերի 23-ին, ՙԳոլդեն Թյուլիփ-Երևան՚ հյուրանոցում, Համայնքների Ֆինանսիստների Միավորումը կազմակերպել էր LOGIN ծրագրի երկրորդ տարվա գործունեության ամփոփմանը նվիրված սեմինար-հանդիպում:
Բացելով սեմինար-հանդիպումը, ներկաներին ողջունեց ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի ղեկավար, ՀՖՄ փոխնախագահ Դավիթ Թումանյանը: Նա իր խոսքում նշեց ծրագրի ձեռքբերումների մասին, կարևորեց LOGIN-ի դերը` տեղական ինքնակառավարման վերաբերյալ տեղեկատվությունն ավելի մատչելի և հասանելի դարձնելու գործում:
ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի համակարգող Աբրահամ Արտաշեսյանը հանգամանալից ներկայացրեց ծրագրի երկրորդ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որի ընթացքում նշվեցին այս փուլում կատարված աշխատանքները
* ՀՀ տեղական ինքնակառավարման վերաբերյալ փաստաթղթերի զետեղում LOGIN-ի գրադարանում (ընդհանուր առմամբ 250 փաստաթուղթ):
* Օրենսդրական գրադարանի թարմացում:
* Սեմինարների և քննարկումների կազմակերպում:
* Տեղական ինքնակառավարմանը վերաբերող օտարալեզու փաստաթղթերի թարգմանություններ:
* ՀՀ քաղաքային համայնքներում հարցման անցկացում:
* Ուսանողների միջև տեղական ինքնակառավարմանը վերաբերող ՙԼավագույն աշխատանք՚ մրցույթի կազմակերպում:
Այնուհետև տվյալներ բերվեցին LOGIN-ի տվյալների շտեմարանում առկա փաստաթղթերի, այդ փաստաթղթերի դիտումների քանակի վերաբերյալ: Ոգևորող էր այն փաստը, որ LOGIN-ի շտեմարանում զետեղված փաստաթղթերի դիտումների ընդհանուր քանակն աճել է մոտ 3.5 անգամ:
ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը ներկայացրեց նաև, թե ինչպիսի ծրագրեր են իրականացվելու 3-րդ փուլի ընթացքում: Այդ ծրագերի շրջանակը ներառելու է.
* նախորդ տարվա աշխատանքների շարունակություն,
* չորս համայնքներում սեմինարների կազմակերպում,
* ՀՀ համայնքների հեռախոսահամարների և ինտերնետ հասցեների շտեմարանի պատրաստում և հրապարակում,
* LOGIN-ի գրադարանի նյութերի էլեկտրոնային կրիչների վրա թողարկում,
* LOGIN-ի ցանցի միջոցով հարցումների կազմակերպում,
* այլ խնդիրների իրականացում:
Սեմինարի վերջում մասնակիցներն իրենց կարծիքները հայտնեցին ինչպես ծրագրի, այնպես էլ կատարված աշխատանքի վերաբերյալ: Մասնավորապես, Հայատանի ավագանիների ասոցիացիայի նախագահ Արայիկ Հովաննիսյանը նշեց, որ ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրը համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում տեղական ինքնակառավարման ոլորտում առկա կառույցների միջև և որ ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի արդյունքները տպավորիչ են: ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության աշխատակցուհի Բելա Մարգարյանն իր խոսքում նշեց, որ ՀՖՄ միշտ էլ աչքի է ընկել աշխատանքների կատաման բարձր մակարդակով և ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները ևս մեկ անգամ հավաստում են այդ իրողությունը:
Հնչեցին նաև բազում առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն ՙLOGIN-Հայաստան՚ ծրագրի իրականացման 3-րդ փուլում: