Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Ազգային կոնֆերանս Երևանում

2007թ. դեկտեմբերի 12

2007 թվականի դեկտեմբերի 12–ին, ՙԱրմենիա-Մարիոթ՚ հյուրանոցի մեծ դահլիճում, Համայնքների ֆինանսիստների միավորումը, Բաց հասարակության ինստիտուտի Տեղական ինքնակառավարման ու հանրային ծառայությունների բարեփոխումների նախաձեռնության օժանդակությամբ, հրավիրել էր ազգային կոնֆերանս` ՙՏեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում՚ թեմայով:
Կոնֆերանսին հրավիրված էին և մասնակցում էին Ազգային Ժողովի, կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայաստանյան ու միջազգային անկախ փորձագետներ:
Բացման խոսքում ՀՖՄ փոխնախագահ, ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը նշեց, որ կոնֆերանսի հրավիրման նպատակն է` ներկայացնել և քննարկել տեղական ինքնակառավարման 2004-2006 թթ. բարեփոխումների ընթացքը, տեղական հարկերի ու վճարների մասին հայեցակարգը, համայնքների խոշորացմանն առնչվող հիմնահարցերը, ինչպես նաև Հայաստանի տեղական ինքնակառավարման բարեփոխումների այսօրվա օրակարգում առկա այլ հարցեր ու խնդիրներ:
Ներկաներին ողջունեց և կոնֆերանսի քննարկմանը ներկայացված խնդիրները կարևորեց ՙՏեղական ինքնակառավարման և հանրային բարեփոխումների նախաձեռնություն՚ կազմակերպության համակարգող խմբի անդամ, Վարշավայի համալսարանի պրոֆեսոր Պավել Սվանյեվիչը:
Այնուհետեւ օրվա բանախոսները ներկայացրին իրենց օրակարգային հարցերը, պատասխանեցին մասնակիցների հարցերին և վարեցին քննարկումները:
Հայաստանի տեղական ինքնակառավարման բարեփոխումների հիմնահարցերը ներկայացրեց ՙՏեղական ինքնակառավարման և հանրային բարեփոխումների նախաձեռնություն՚ կազմակերպության փորձագետ Էնտոնի Լեվիտասը:
ՀՖՄ վարչության անդամ Մկրտիչ (Սոս) Գիմիշյանի բանախոսության թեման Տեղական ինքնակառավարման բարեփոխումների իրավական և ծրագրային գնահատումն էր:
ՀՖՄ փորձագետ Լևոն Թումանյանը խոսեց վարչատարածքային բաժանման և միջհամայնքային համագործակցության խնդիրների և զարգացման հեռանկարների վերաբերյալ:
ՙՏեղական ինքնակառավարման և հանրային բարեփոխումների նախաձեռնություն՚ կազմակերպության համակարգող խմբի անդամ, Վարշավայի համալսարանի պրոֆեսոր Պավել Սվանյեվիչը հանգամանորեն անդրադարձավ համայնքների խոշորացման բարեփոխումներին, սպասվող օգուտներին և իրականացման դժվարություններին առնչվող հարցերին:
Համայնքների սեփականության և ֆինանսական անկախության 2004-2006թթ զարգացումներին և առկա հիմնախնդիրներին անդրադարձավ ՀՖՄ փորձագետ Նվեր Գևորգյանը:
Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից մշակված Տեղական հարկերի հայեցակարգը ներկայացրեց ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը:
ՀՖՄ վարչության անդամ Մկրտիչ (Սոս) Գիմիշյանի բանախոսության հաջորդ թեման վերաբերում էր Երևանում տեղական ինքնակառավարման հիմնախնդիրներին:
RTI կազմակերպության աշխատակից, ՙՏԻԾ-3՚ ծրագրի բյուջետային և կառավարման մասնագետ Վահրամ Շահբազյանն անդրադարձավ ՏԻՄ-երի լիազորությունների և ֆինանսական միջոցների համապատասխանության խնդիրներին:
ՀՊՏՀ դասախոս Էդգար Ղազարյանի բանախոսության թեման էր ՏԻՄ-երի խնդիրներին վարչական կառուցվածքների և ռեսուրսների համապատասխանությունը:
ՀՖՄ վարչության անդամ, տգթ Հռիփսիմե Մանուկյանը խոսեց ՏԻՄ-երի ձևավորման և գործունեության, տեղական ժողովրդավարության զարգացման միտումների շուրջ:
ՙPA Consulting՚ ծրագրի ղեկավարի տեղակալ Արթուր Դրամփյանն անդրադարձավ համայնքային ծառայությունների մատուցման խնդիրներին:
Ամփոփելով կոնֆերանսի արդյունքները, նշվեց որ Համայնքների ֆինանսիստների միավորման կողմից կմշակվեն և անգլերեն ու հայերեն լեզուներով առանձին գրքով կհրատարակվեն կոնֆերանսի բոլոր նյութերը: