Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՀաՄաՏեղ ծրագրի Կոնսորցիումի Խորհրդի 2-րդ նիստ ՀաՄաՏեղ ծրագրի Կոնսորցիումի Խորհրդի 2-րդ նիստ

30 մարտի, 2015

 

2015 թ.-ի մարտի 30-ին ՀՖՄ գրասենյակում տեղի ունեցավ ՀաՄաՏեղ ծրագրի Կոնսորցիումի Խորհրդի 2-րդ նիստը: Նիստին մասնակցում էին Խորհրդի անդամներ Վահան Մովսիսյանը (ՀՖՄ), Հեղինե Մանասյանը (ՀՌԿԿ),  Գրիշա Խաչատրյանը (ՏՀԶՎԿ), ՀաՄաՏեղ ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը (ՀՖՄ),  Միքայել Հովհաննիսյանը (ԵՀՀ) Գևորգ Տեր-Գաբրիելյանը (ԵՀՀ), Մարինա Այվազյանը (ԵՀՀ), Բորիս Նավասարդյանը (ԵՄԱ), Արև Մովսիսյանը (ԱՄՆ ՄԶԳ) և Բելլա Մարգարյանը (ԱՄՆ ՄԶԳ): Նիստին Լևոն Բարսեղյանին (<Ասպարեզ> ակումբ) փոխարինում էր Նադեժդա Հակոբյանը։

 

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը․

 

  1. ՀաՄաՏեղ ծրագրի իրականացման ընքացքին առնչվող հարցերի քննարկում
  2. Համայնքների խոշորացման հետ կապված միջոցառումների քննարկում
  3. Այլ հարցեր

 

Հարց 1.

Կոնսորցիումի անդամ կազմակերպությունների ղեկավարները ներկայացրեցին ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում իրականացվող ընթացքիկ աշխատանքները: Մասնավորապես՝ ՀՖՄ-ն արդեն  ավարտել է  <Տեղական ինքնակառավարումը Հայաստանում> 2012թ.-ի զեկույցի պատրաստման աշխատանքները, իսկ 2013թ.-ի զեկույցը գտնվում է խմբագրման փուլում: Շարունակվում են նաև տեղական ինքնակառավարման համակարգի հետ կապված կարգերի և օրենսդրական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները: Շահագործման է հանձնվել ՀՖՄ նոր կայքը, իսկ ապրիլի վերջին՝ երկար ընդմիջումից հետո, արդեն լույս կտեսնի <Համայնք> ամսաթերթի առաջին համարը: Միջազգային համագործակցության հետ կապված՝ նշվեց որ ՀՖՄ համագործակցում է ALDA (Association of Local Democracy Agnecies) կազմակերպության հետ, որի տրամադրած փորձաքննությունը կարող է օգտակար լինել նշված կարգերի մշակման հարցում:

ՀՌԿԿ-ն նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում <Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարման ինդեքս> հարցման  հետ կապված: Հարցման հարցաթերթիկը մշակված է և ծրագրի ղեկավարի հետ վերջնական համաձայնեցնելուց հետո կսկսվեն հարցումները:

ԵՀՀ-ն պատրաստել <Տեղական ինքնակառավարմանը հանրային մասնակցության մեխանիզմները և ռազմավարությունը> կազմակերպագործունեական խաղի հաշվետվությունը, որը շուտով կդրվի շրջանառության մեջ Կոնսորցիումի անդամների միջև (այն հանդիսանում է գնահատման և մշտադիտարկման կարևոր գործիք): Շուտով կսկսվեն նաև  ՀաՄաՏեղ ծրագրի բաղադրիչ հանդիսացող ինֆոտների ստեղծման նախապատրաստական աշխատնքները: Ինֆոտները նախատեսվում է ստեղծել Վայոց Ձորի և Արարատի մարզերում:

ՏՀԶՎԿ-ն, բացի ՀաՄաՏեղ ծրագրի ֆեյսբուքայն էջը և խումբը համակարգելուց, ներկայումս իրականացնում է պորտալի ստեղծման աշխատանքները: Ընթացքում են գտնվում նաև <Համայնքերի կայքերի վարման օրինակելի կարգի> մշակման աշխատանքերը:

<Ասպարեզ> ակումբը շարունակում է տեղական ինքնակառավարման վերաբերյալ տեղեկատվության ազատության դասընթացները:

ԵՄԱ շարունակում է տեղական ինքնակառավարման բարեփոխումների և ապակենտրոնացման վերաբերյալ հաղորդաշարերը:

Քննարկված հարցերից ելնելով՝  ՀաՄաՏեղ ծրագրի ղեկավարի առաջարկությամբ Կոնսորցիումի խորհուրդը որոշեց.

  • դիմել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մայիսի 17-ին կայանալիք տեղական հանրաքվեի մոնիտորինգի իրականացման համար թույլտվություն ստանալու նպատակով, քանի որ հանրաքվեի մոնիտորինգը նախատեսված էր իրականացնել ծրագրի իրականացման երկրորդ տարում:
  • դիմել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ տեղական ինքնակառավարման ռեֆորմներին վերաբերող հաղորդումների շարքը, որոնք պետք է հեռարձակվեն տեղական հեռուստաալիքներով, ընթացիկ տարում իրականացնելու նպատակով:
  • պորտալի պատրաստման աշխատանքների ընթացքում ԵՀՀ-ն պետք է աջակցի ՏՀԶՎԿ-ին՝ այն հնարավորինս օգտատիրահաճո դարձնելու համար:
  • Կոնսորցիումի անդամների ամսական գործողությունների պլանը ուղարկել ոչ միայն ԱՄՆ ՄԶԳ-ին, այլև շրջանառել Կոնսորցիումի բոլոր անդամների միջև:

 

Հարց 2.

Համայնքների խոշորացման հետ կապված միջոցառումների քննարկման ընթացքում կարևորվեց մայիսի 17-ին կայանալիք տեղական հանրաքվեին ընդառաջ հանրային իրազեկման աշխատանքների իրագործումը:  Մանրամասներ հաղորդվեց փորձագետների՝ խոշորացման ենթակա համայնքներում հանրային լսումների անցկացման աշխատանքների հետ կապված:

Քննարկման ընթացքում որոշվեց ՀՖՄ-ի փորձագետների կողմից Կոնսորցիումի անդամ կազմակերպությունների աշխատակազմերի համար կազմակերպել ուսուցում տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների և խոշորացման գործընթացների վերաբերյալ: Ուսուցումը նախատեսվում է ապրիլի 6-ին, ԵՀՀ գրասենյակում: