Սույն մեթոդաբանությունը մշակվել է Քաունթերփարթ Ինթերնեշնլ – Հայաստանի «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» օժանդակությամբ` «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ կողմից իրականացված «ՏԻՄ-երի կողմից իրականացվող ծախսային քաղաքականության մեթոդաբանության մշակում» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ղեկավար`
Դավիթ Թումանյան «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու
Ծրագրի փորձագետներ`
Վահան Մովսիսյան «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ
Վահրամ Շահբազյան «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ վարչության անդամ, ֆինանսական կառավարման փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու
ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. – Եր., 2013, 54 էջ
Սույն մեթոդաբանությունը նվիրված է ՀՀ համայնքների բյուջետային ծախսերի քաղաքականության ձևավորմանն` ըստ համայնքների տիպերի: Մեթոդաբանությունը ՀՀ ՏԻՄ-երի համար կծառայի որպես խորհրդատվական մեթոդական ուղեցույց` մշակելու և իրականացնելու իրենց համայնքի բյուջետային ծախսային քաղաքականությունը` ելնելով տվյալ համայնքի առանձնահատկություններից:
Մեթոդաբանությունը հասցեագրված է ՀՀ ՏԻՄ-երին, համայնքների աշխատակազմերին, համայնքների բյուջետային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին:
Մեթոդաբանությունը օգտակար կլինի նաև ՀՀ տարածքային կառավարման և ՀՀ ֆինանսների նախարարությունների համապատասխան մասնագետների, համայնքների ֆինանսական կառավարման հարցերով զբաղվող փորձագետների, դասախոսների և ուսանողների համար:
Մեթոդաբանությունը պատրաստվել է Քաունթերփարթ Ինթերնեշնլ – Հայաստանի «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» աջակցությամբ: Մեթոդաբանությունում ներկայացված նյութը հեղինակների տեսակետներն են և միշտ չէ, որ դրանք արտահայտում են Քաունթերփարթ Ինթերնեշնլ – Հայաստանի տեսակետները: