Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Տեղական մակարդակում որոշումների մասնակցային կայացման ու պլանավորման գործում տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները եվ քաղաքացիական հասարակության ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավվածության աստիճանը ՀՀ Լոռու եվ Տավուշի մարզերում Տեղական մակարդակում որոշումների մասնակցային կայացման ու պլանավորման գործում տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունները եվ քաղաքացիական հասարակության ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավվածության աստիճանը ՀՀ Լոռու եվ Տավուշի մարզերում

2011թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում իրականացվեց սոցիոլոգիական հետազոտություն պարզելու համար տեղական ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից մեկի` տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության վիճակը և դրա հետ կապված խնդիրները:

Այդ նպատակով նշված երկու մարզերի 16 համայնքներում (վեց քաղաքային և տաս գյուղական) երկու տարբեր հարցաթերթերով անկացվեցին հարցազրույցներ  260 մարդու հետ, որոնք բաժանվում էին երկու հիմնական խմբերի` ա) տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) ներկայացուցիչներ (համայնքների ավագանիների անդամներ, համայնքների  ղեկավարներ/տեղակալներ, համայնքների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցներ` 100 հոգի), և բ) համայնքների բնակիչներ  (ոչ տեղական ինքնակառավարաման կառույցների և խմբերի ներկայացուցիչներ`160 հոգի):