Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Հնարավորություններ և ռիսկեր Դիլիջանի փնջի բնակավայրերի համար Հնարավորություններ և ռիսկեր Դիլիջանի փնջի բնակավայրերի համար

Ինչպես արդեն հայտնի է ՀՀ կառավարության մարտի 19-ի  N 271-Ն որոշման համաձայն  Տավուշի մարզի Դիլիջանի, Հաղարծնի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքները միավորելու նպատակով 2015 թվականի մայիսի 17-ին այդ համայնքներում նշանակել է տեղական հանրաքվե: Այդ հանրաքվեին դրվելու է Դիլիջան կենտրոնով հիշյալ համայնքները միավորելու հարցը:

Փորձենք հասկանալ, թե ինչ կարող է տալ այդ բնակավայրերին մեկ խոշորոցված համայնքի կազմի մեջ ընդգրկվելը:

Նախ և առաջ պետք է փաստել, որ խոշորոցումը չի նշանակում բնակչության տեղափոխություն մեկ բնակավայրից մեկ այլ բնակավայր: Դեռ ավելին, խոշորացման արդյունքում բնակչության ծառայություն մատուցող որևէ կազմակերպություն չի դադարեցնելու իր գործունեությունը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ համայնքների կառավարման արդյունավետության և ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում է նկատվում այն պարագայում, երբ համայնքի բնակչության թիվը գերազանցում է 5000 բնակիչը: Մեր պարագայում 5000 ավելի բնակիչ ունի միայն Դիլիջան համայքը: Այս փնջի 3 համայքներից` Հովքը, Աղավնավանքը, Խաչարձանը ունեն 1000 պակաս բնակիչ, 1000-3000 բնակչի միջակայքում են գտնվում Թեղուտը և Գոշը, 3000-5000 բնակչի միջակայում` Հաղարծինը:

Աղյուսակ 1. Դիլիջան փնջի մեջ մտնող համայնքների բյուջեների ծախսերը (2013 թ.)

xxx

Ինչպես երևում է աղյուսակից, խոշորացվող բոլոր համայքներում, բացառությամբ Դիլիջան քաղաքի, 2013 թվականին ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսերը գերազանցում են 65 տոկոսը, իսկ Աղավնավանք ու Խաչարձան համայնքներում դրանք գերազանցում են 95 տոկոսը: Այսինքն՝ բյուջեների մեծ մասը գնում է վարչական ապարատի պահպանմանը, իսկ Աղավնավանք ու Խաչարձան համայնքներում վարչական ապարատի վրա է ծախսվում գրեթե ամբողջ բյուջեն:

Հաղարծին համայնքում բյուջեի 49 տոկոսը ծախսվում է վարչական ապարատի պահպանման համար, իսկ 43.7 տոկոսը՝ կրթության նպատակներով: Այստեղ հատկանշական է, որ Հաղարծինում բնակչությունը կազմում է 3784 մարդ, որը Դիլիջան խոշորացվող փնջում բնակչությամբ երկրորդն է Դիլիջան քաղաքից հետո:

Ստորև աղյուսակում և գծապատկերում ներկայացված են խոշորոցվող համայքները և այդ համայքների եկամուտների մեծությունները և կառուցվածքը:

Աղյուսակ 2. Դիլիջանի փնջի մեջ մտնող համայնքների բյուջեների եկամուտները (2013 թ.)

Համայնք Ընդամենը եկամուտներ (հազար դրամ) Սեփական եկամուտներ (հազար դրամ) Տեղական հարկեր (հազար դրամ) Ֆինանսական համահարթեցման դոտացիաներ (հազար դրամ)
Դիլիջան 389,119.7 154,146.9 62,862.5 172,110.3
Հաղարծին 70,325.5 10,509.3 6,170.7 53,645.5
Թեղուտ 29,512.0 6,870.9 2,967.7 19,673.4
Գոշ 22,316.0 3,661.5 2,043.1 16,611.4
Աղավնավանք 5,183.8 1,084.4 599.4 3,500.0
Խաչարձան 6,655.1 1,395.9 1,134.7 4,124.5
Հովք 6,884.3 1,383.1 1,063.2 4,438.0

 

Ինչպես երևում է աղյուսակից և գծապատկերից՝ բացառությամբ Դիլիջան համայնքի, մնացած համայքներում եկամուտների ճնշող մասը` 60 տոկոսից ավելին, ձևավորվում է ֆինանսական համահարթեցման դոտացիաների շնորհիվ: Դիլիջան համայնքում ֆինասական համահարթեմացման դոտացիաները կազում եմ ընդամենը եկամուտների 44 տոկոսը: Բոլոր համայքներում` բացառությամբ Դիլիջանի քաղաքի, սեփական եկամուտները ընհանուր եկամուտների մեջ չեն գերազանցում 23 տոկոս, իսկ հարկերը 17.1 տոկոսը: Սրանք բավական ցածր ցուցանիշներ են: Այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ փոքր համայքները չունեն բավական կարողություններ սեփական եկամուտներ ձևավորելու համար և բավարար գույքահարկի և հողի հարկի բազա՝ մեծ հարկային եկամուտներ ձևավորելու համար:

Գծապատկեր 1. Դիլիջանի փնջի մեջ մտնող համայնքների բյուջեների կազմը (2013 թ.)

 x1x1x

Այսպիս ցուցանիշներով քիչ է հավանականությունը, որ այս փնջի գյուղական համայները` բացառությամբ Հաղարծինի, կարող են ներգրավել մեծ ֆինասական միջոցներ և բնակչությանը մատուցել այլ ծառայություններ, բացի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններից: Միջազգային փորձը վկայում է, որ ինչքան մեծանում է բնակչության թիվը, այնքան փոքրանում է մեկ բնակչի հաշվով ընկնող համայնքային ծառայության ինքնարժեքը. օրինակ աղբահանության, սանիտարական մաքրման աշխատանքերում կամ փողոցային լուսավորության պարագայում:

s1s1s1
Բնակիչներին մտահոգող ռիսկերից պետք է առանձնացնել այն, որ Դիլիջան քաղաքի բնակչությունը ինչպես նաև ընտրողների թիվը կրկնակի անգամ ավելի է քան մնացած գյուղերի բնակչությունը, ինչպես նաև ըտրողների թիվը միասին վերցրած: Սա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ միշտ հաղթող կարող է դուրս գալ դիլիջանցի թկնածուն: Սակայն պետք է նշել, որ սա միայն ռիսկ է, որը ամբողջությամբ իրականանալի չէ: Փորձը ցույց է տալիս, որ Դիլիջան քաղաքում վերջին ընտրությունների ժամանակ /2012 թվական/ առկա էր 3 թեկնածու, իսկ 2005 թվականի ընտրությունների ժամանակ 1 թեկնածու, իսկ 2003 թվականի ընտրությունների ժամանակ 2 թեկնածու[1]: Սա խոսում է այն մասին, որ նույն Դիլիջան քաղաքի ընտրողների ձայները բաժանված կարող են լինել երկու երեք կամ ավելի մասերի: Միևնույն ժամանակ բացառված չէ, որ նույն դիլիջանցի ընտրող է կարող է քվեարկել, ոչ դիլիջանցի թեկնածուի օգտին:

 

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՖՄ փորձագետ

[1] http://www.elections.am/electionsview/type-4/