Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Համայնքների խոշորացում․ Եվրոպական երկրների փորձը Համայնքների խոշորացում․ Եվրոպական երկրների փորձը

Եվրոպական երկրներում վարչատարածքային միավորների խոշորացման սկիզբը դրվել է 1950-ական թվականներին, այնուհետ շարունակվել է 1960-ական և 1970-ական թվականներին։ Այդ տարիներին բարեփոխումներ են կատարվել Արևմտյան Եվրոպայի երկրներում (Սկանդինավյան երկրներ, Նիդեռլանդներ, Միացյալ Թագավորություն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ինչպես նաև նախկին սոցիալիստական երկրներում (Լեհաստան, Չեխոսլովակիա, Հունգարի, Խորհրդային Միություն)։

Ստորև ներկայացված են Եվրոպական երկրներում վերջին 15 տարիների ընթացքում իրականացված համայնքների խոշորացման բարեփոխումները։ Անհրաժեշտ է տեղեկացնել, որ աղյուսակում նշված երկրներից Ալբանիան դեռևս համայնքների խոշորացման գործընթացի մեջ է։ 2015թ․ ամռանը այնտեղ տեղի են ունենալու ընտրություններ նոր ձևավորվող համայնքներում՝ ընդ որում, ամբողջ երկրում։

 

Երկրներ Համայնքների թիվը մինչև խոշորացումը Մեկ համայնքին ընկնող բնակչության միջին թիվը մինչև խոշորացումը Համայնքների թիվը խոշորացումից հետո Մեկ համայնքին ընկնող բնակչության միջին թիվը խոշորացումից հետո
Մակեդոնիա 123 (1995) 16 440 84 (2004) 24 214
Վրաստան 998 (2005) 3 200 69  (2006) 45 000
Հունաստան 5825 (1996) 1 600 1033 (1999) 11 000
Լիտվա 60 (2000) 60 000
Դանիա 271 (2004) 19 000 98 (2007) 55 200
Արևելյան Գերմանիա (Բրանդենբուրգ) 1739 (1990) 1 500 421(2003) 5 900
Լատվիա 522 (2008) 4 260 119 (2009) 19 200
Ալբանիա 373 (2014) 8 552 61 (2015) 52 295

 

Դավիթ Թումանյան