Համայնքների Ֆինանսիստների Միավորում
«Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը եվ նոր ձևավորված համայնքներում ՏԻՄ-երի ընտրության ժամկետները սահմանող օրենքների» նախագծերի քննարկում «Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը եվ նոր ձևավորված համայնքներում ՏԻՄ-երի ընտրության ժամկետները սահմանող օրենքների» նախագծերի քննարկում

Հունիսի 12-ին Դիլիջանում, ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները, կարգը և նոր ձևավորված համայնքներում ՏԻՄ-երի ընտրության ժամկետները սահմանող օրենքների» նախագծերի քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի, ԱՄՆ ՄԶԳ, ՀաՄաՏեղ ծրագրի կոնսորցիումի, ինչպես նաև միջազգային և տեղական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արված առաջարկությունների հիման վրա օրենքի նախագծերը կլրամշակվեն և կներկայացվեն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն: