Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՀաՄաՏեղ ծրագրով նախատեսված կարգերի քննարկում ՀաՄաՏեղ ծրագրով նախատեսված կարգերի քննարկում

Հուլիսի 3-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության», «Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության» և «Հանրային լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման» կարգերի նախագծերի քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի, ԱՄՆ ՄԶԳ, ՀաՄաՏեղ ծրագրի կոնսորցիումի, ինչպես նաև միջազգային և տեղական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արված առաջարկությունների հիման վրա կարգերի նախագծերը կլրամշակվեն: Քննարկման մանրամասները կներկայացվեն լրացուցիչ: