Սույն թվականի օգոստոս ամսվա ընթացքում ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ն հանդիպումներ իրականացրեց ծրագրում ընդգրկված 35 շահառու համայնքներում։ Հանդիպումների նպատակն էր ներկայացնել և քննարկել ՀՖՄ փորձագետների կողմից մշակված «Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության», «Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության» և «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման» կարգերի նախագծերը։ Սույն կարգերի անհրաժեշտությունը բխում է 2013թ․ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից, որոնք կատարվել էին հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման Եվրոպական Խարտիայի լրացուցիչ արձանագրությունը Տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի մասին։
Քննարկումներին մասնակցում էին ավագանու, համայքների աշախատակազմի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։