Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Բնակչության մասնակցությանը վերաբերող կարգերի նախագծերի քննարկում Քասախ համայնքում Բնակչության մասնակցությանը վերաբերող կարգերի նախագծերի քննարկում Քասախ համայնքում

2015թ․ սեպտեմբերի 17-ին բնակչության մասնակցությանը վերաբերող կարգերի նախագծերի քննարկմանը նվիրված հերթական հանդիպումը տեղի ունեցավ Քասախ համայնքում։ Հանդիպմանը մասնակցում էին համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, աշխատակազմի և ենթակա կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Հանդիպմանը ՀՖՄ փորձագետներ Վահրամ Շահբազյանը և Քնարիկ Այվազովան ներկայացվեցին և քննարկվեցին «Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության», «Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության» և «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման» կարգերի նախագծերը։

Մասնակիցները նշեցին, որ իրենց համայնքում արդեն իսկ գործում է խորհրդակցական մարմին և ներկայացված կարգերը կօգնեն էլ ավելի արդյունավետ դարձնել դրա աշխատանքները։