Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Կայացել է “gyumribudget.am” ինտերակտիվ կայքի շնորհանդես-ներկայացումը Կայացել է “gyumribudget.am” ինտերակտիվ կայքի շնորհանդես-ներկայացումը

Գյումրիում տեղի է ունեցել “Համայնքի վիզուալ բյուջե” ծրագրի շրջանակներում ստեղծված “gyumribudget.am” ինտերակտիվ կայքի շնորհանդես-ներկայացումը: Այն ստեղծվել է “Կոմպասս” գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն” ՀԿ նախաձեռնությամբ: Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի խնդիրները, իրականացված գործողությունները, համայնքի բյուջեի վերլուծությունների արդյունքները, ինտերակտիվ կայքի առանձնահատկությունները և վերջինից օգտվելու ուղեցույցը: Հիմնական նպատակն է քաղաքացիների շրջանում բարձրացնել իրազեկության մակարդակը Գյումրու բյուջեի վերաբերյալ: Հայաստանի պատմության մեջ Գյումրին առաջին քաղաքն է, որի համայնքային բյուջեն ներկայացված է նմանօրինակ կայքի միջոցով: Կայքում արտացոլված տվյալները թարմացվելու են եռամսյակը մեկ անգամ պարբերականությամբ: