Համայնքների Ֆինանսիստների Միավորում
Հանդիպում ՀՊՏՀ ուսանողների հետ Հանդիպում ՀՊՏՀ ուսանողների հետ

Սեպտեմբերի 29-ին ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ: Հանդիպման ժամանակ ելույթ ունեցան ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը, ՀաՄաՏեղ ծրագրի ղեկավար Դավիթ Թումանյանը, ՀՖՄ ավագ փորձագետ Վահրամ Շահբազյանը: Քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրեցին ՀաՄաՏեղ ծրագրի նպատակը, ՀՀ տեղական ինքնակառավարման արդի զարգացման միտումները, ուսանողների ուշադրությունը հրավիրվեց առկա սահմանադրական բարեփոխումների և տեղական ինքնակառավարմանը վերաբերվող մի շարք այլ հարցերի վրա: Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև համայնքի բյուջեի ծրագրային ձևաչափի ներդրումը: Հանդիպման ավարտին փորձագետները պատասխանեցին նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին։