Համայնքների Ֆինանսիստների Միավորում
20.07.2015 - 29.02.2016

Ֆինանսավորող կազմակերպություն: ԳՄՀԸ Հայաստան

Ծրագրի խնդիրները.

  • Ընդլայնել արդյունքահեն ձևաչափով բյուջետավարում իրականացնող համայնքների շրջանակը՝ նախադրյալներ ստեղծելով տեղական ինքնակառավարման մակարդակում բյուջետավարման նոր մոդելի տարածմանը և ներդրմանը
  • Ընդլայնել արդյունքահեն բյուջետավարում իրականացնելու համար անհրաժեշտ մեթոդական և խորհրդատվական բազան
  • Հնարավորություն ստեղծել՝ ընդլայնելու մեթոդաբանության կամ նրա մեջ տեղ գտած առանձին դրույթների կիրառման աշխարհագրությունը՝ ներկայացնելով այն տարածաշրջանում

 Ակնկալվող արդյունքները.

  • TOT 1 սեմինար 6 փորձագետների համար (ովքեր ծրագրի ընթացքում տեխնիկական խորհրդատվություն են ցուցաբերելու ընտրված 30 մոդելային համայնքների ներկայացուցիչներին. այդ համայնքներն են՝ Ապարան, Օշական, Արթիկ, Սասունիկ, Ջրվեժ, Ազատան,Աբովյան, Նոր Երզնկա,Քասախ, Սառնաղբյուր, Բերդ, Իջևան,Օձուն, Ալավերդի,Սպիտակ,Վարդենիկ, Սևան, Վարդենիս, Նոյեմբերյան, Փարաքար, Մխչյան, Ջերմուկ, Ուրցաձոր, Քաջարան, Կապան , Շինուհայր, Եղեգնաձոր, Զառիթափ, Ոսկետափ)
  • Տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն մոդելային 30 համայնքների ՏԻՄ-երին և աշխատակազմերին՝ մշակելու իրենց համայնքի 2016թ. բյուջեն` արդյունքահեն ձևաչափով
  • Համայնքների արդյունքահեն բյուջեի և դրա կրճատ տարբերակի օրինակելի նմուշներ
  • Ֆինանսական (բյուջետային) ցուցանիշների սահմանման և գնահատման ուղեցույց
  • 30 մոդելային համայնքների 2016 թ. արդյունքահեն ձևաչափով բյուջեներ
  • Մեթոդաբանության և ուսումնական նյութերի ներկայացում Վրաստանում