Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2014Թ․), ԳԻՐՔ 7 ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2014Թ․), ԳԻՐՔ 7

Այս գիրքը նվիրված է Հայաստանում տեղական ինքնակառավարման 2014 թվականի բարեփոխումների գնահատմանը, որը կատարվել է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) փորձագետների մշակած մեթոդաբանության հիման վրա:

Բարեփոխումների գնահատման համար հիմք են ընդունվել ՀՀ կառավարության ծրագրերի` տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթների կատարումը, տեղական ինքնակառավարման համակարգի վիճակը բնութագրող ցուցանիշները, ՏԻՄ-երի կատարած աշխատանքները և միջազգային կազմակերպություններում Հայաստանի ստանձնած` տեղական ինքնակառավարմանը վերաբերող պարտավորությունների կատարումը: