Նոյեմբերի 3-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Համայնքների ֆինանսիստների միավորման հրատարակած Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (2012թ. և 2013թ.), գիրք 6 և Տեղական ինքնակառավարումը Հայաստանում (2014թ.), գիրք 7 գրքերի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻՆ, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:
Գրքերը հրատարակվել են ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում և նվիրված են ՀՀ տեղական ինքնակառավարման 2012-2014 թթ. բարեփոխումների գնահատմանը: