Համայնքների Ֆինանսիստների Միավորում
ՀաՄաՏեղ  կոնսորցիումի արտագրասենյակային հավաք ՀաՄաՏեղ  կոնսորցիումի արտագրասենյակային հավաք

Սեպտեմբերի 10-ից 11-ը, Ծաղկաձորի “Ռոսիա” հյուրանոցում տեղի ունեցավ ՀաՄաՏեղ-ի կոնսորցիումի արտագրասենյակային հավաք: Արտագրասենյակային հավաքի հիմնական նպատակներն էին.

  • Գնահատել առաջին աշխատանքային տարին
  • Քննարկել և ավարտին հասցնել երկրորդ տարվա աշխատանքային պլանը
  • Քննարկել հնարավոր ծրագրային լրացումները
  • Քննարկել և որոշել պահուստային ֆոնդերի և տնտեսված միջոցների օգտագործումը
  • Քննարկել կոնսորցիումի և ծրագրերի կառավարման հետ առնչվող հարցերը
  • Նպաստել թիմային աշխատանքի զարգացմանը կոնսորցիումի ներսում

Հավաքին մասնակցում էին կոնսորցիումի անդամ վեց կազմակերպությունների աշխատակազմերի 25 ներկայացուցիչ, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ:

22 33 44