Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Նոյեմբերի 04-06-ը Համայնքների ֆինանսիստների միավորումը Ջերմուկում անց է կացրել «ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանության ուսուցում» թեմայով դասընթաց:

Դասընթացն անց է կացվել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ ՀՖՄ-ի կողմից իրականացվող «Մոդելային համայնքներում արդյունքահեն բյուջետավարման ներդրում» ծրագրի շրջանակներում:

Դասընթացին մասնակցում էին Ոսկետափ, Մխչյան, Ջերմուկ, Ուրցաձոր, Քաջարան, Կապան, Շինուհայր, Եղեգնաձոր, Զառիթափ, Գառնի համայնքներից 2-ական ներկայացուցիչներ:

Դասընթացի ընթացքում ՀՖՄ-ի փորձագետները մանրամասն ներկայացրեցին «ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում արդյունքահեն բյուջետավարման մեթոդաբանությունը», իսկ մասնակիցները բազմաթիվ գործնական աշխատանքների միջոցով ձեռք բերեցին գործնական հմտություններ համայնքի բյուջեն արդյունքահեն ձևաչափով կազմելու ուղղությամբ: